Բաժիններ՝

ՌԴ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների պառակտման՝ Արևմուտքի գիծը դատապարտված է ձախողման. ՌԴ ԱԳՆ

Արեւմուտքի փորձերը պառակտելու ռուս-չինական կապերը դատապարտված են ձաrt]խողման, գտնում է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Իգոր Մորգուլովը: «Ակնհայտ է, որ ռուս-չինական հարաբերությունների պառակտման գիծն անկասկած դատապարտված է ձախողման»,- հունիսի 1-ին ասել է նա «Ռուսաստան եւ Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» VII միջազգային խորհրդաժողովի ընթացքում։

Մորգուլովը նշել է, որ ՌԴ-ն գնահատում է Պեկինի անկախակալությունն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, ինչպես նաեւ ՉԺՀ-ի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի նկատմամբ: «Մենք գնահատում ենք, որ Պեկինը հենց ամենասկզբից անկանխակալ դիրքորոշում բռնեց ուկրաինական հարցի շուրջ, մենք գնահատում ենք, որ մեր չինացի բարեկամները դատապարտում են ՆԱՏՕ-ին Եվրոպայում անվտանգության ճգնաժամի արհեստական ստեղծման, դեպի արեւելք դաշինքի չարդարացված ընդլայնման համար»,- ասել է նա: Նա նաեւ հայտնել է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի տարեկան ապրանքաշրջանառությունը կարող է 2022 թվականի վերջին հասնել 200 միլիարդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս