Շուրջ 1,6 միլիոն փախստականներ են ժամանել Ռուսաստան Ուկրաինայից և Դոնբասից
Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը մոտեցել է 1,6 միլիոնին, հունիսի 1-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր։ «Վերջին տվյալներով՝ փախստականների թիվը կազմում է շուրջ 1,6 միլիոն, ներառյալ 260 հազար երեխա: Նրանց մեծ մասը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապության (ԼԺՀ) քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ-ի տարածքում ժամանակավոր տեղավորման 66 կետերում գտնվում են ավելի քան 33 հազար հարկադիր տեղահանվածներ, ներառյալ 11 հազար երեխաներ: Փախստականների համար ՌԴ-ի կառավարության որոշմամբ կազմակերպված են նյութական օգնության միանվագ վճարումներ 10 հազար ռուբլու չափով: Վճարումների ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 736 միլիոն ռուբլի: Վճարումները շարունակվում են: