
ԿԱՀ-ում սպանել են «Բժիշկներ առանց սահմաների» կազմակերպության աշխատակցին. AFP

Կենտոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) հյուսիս – արեւմուտքում սպանել են «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպության տեղացի աշխատակցին: Մայիսի 31-ին այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով ԿԱՀ-ում կազմակերպության ղեկավար Ռոման Բրիին:
Նրա խոսքով՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցին գնդակահարել են կառավարական ուժերի զինծառայողները դեղորայք բաժանելու ժամանակ: ԿԱՀ-ի իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում կատարվածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: