Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսը 900 մլրդ դոլարի չափով հաստատել է 2026 թ․ ռազմական ծախսերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 10-ին հավանություն է տվել 2026 թ․ ֆինանսական տարվա ռազմական ծախսերին, որոնք կազմել են շուրջ 900 մլրդ ԱՄՆ դոլար։

Փաստաթղթին հավանություն է տվել 231 օրենսդիր, 196-ը քվեարկել է դեմ: Փաստաթուղթը ներառում է կետ, որը նախատեսում է 400 միլիոն դոլարի ռազմական օգնության հատկացում Ուկրաինային, որը կտրամադրվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative, USAI) շրջանակում:

Մասնավորապես, նախատեսվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից պայմանագրերի կնքում արտադրողների հետ:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը քննարկում է այդ օրինագծի իր տարբերակը։ Այն ընդունելուց հետո վերջնական փաստաթուղթը կմշակվի հատուկ հանձնաժողովում ու կուղարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս