Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամուսնացել է կինոդերասանուհի Ժյուլի Գայեի հետ Տյուլ քաղաքում (երկրի հարավ – արեւմուտք), որտեղ երկար ժամանակ քաղաքագլուխ է եղել: Հունիսի 8-ին այդ մասին հաղորդել է France Info ռադիոկայանը։ Ամուսնության արարողությունն անցկացրել է մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնում Օլանդին հաջորդող Բեռնար Կոմբը:
Ուգանդայում ոսկու մի քանի խոշոր հանքավայր են հայտնաբերել: Հունիսի 8-ին այդ մասին հայտնել է Daily Monitor թերթը՝ վկայակոչելով արեւելաաֆրիկյան երկրի էներգետիկայի եւ հանքային պաշարների նախարարությունը:
Անկարան նախկինի նման չի համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հետ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր շարժումը և՛ դրսում, և՛ ներսում շատ ուժերի ստիպում է որոշակի հարցերում գոնե առժամանակ ձեռնպահ մնալ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումից:
Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 8-ի առավոտյան հասել է 17.10 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Փաստացի, Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական իզոլացիան է արտաքին աշխարհից։
Ռուսաստանն ու Արևմուտքը ակտիվ պայքար են մղում տարածաշրջանում իրենց դերակատարումը պահպանելու ու մեծացնելու, ինչպես նաև Արցախի հարցով ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններում միջնորդական դերակատարության համար: 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն ընդհանրապես չի գործում, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, դիվանագիտական հայտարարություններով հաստատում են, որ մանդատն իրենցն է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղիղ կապը ռուսների հետ տեղի կունենա հուլիսից ոչ շուտ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ միջոցառումը չի նախատեսվում անցկացնել հաջորդ ամսվա ընթացքում։
Մեծ Բրիտանիայում բենզինի միջին գինը հերթական անգամ ռեկորդ է սահմանել վիճակագրության պատմության մեջ՝ հասնելով 1,785 ֆունտի (2,24 դոլար) մեկ լիտրի համար։ Այս մասին հայտում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով ոլորտի հետազոտությունները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ամերիկ գագաթնաժողովում կհայտարարի Արևմտյան կիսագնդի երկրների հետ տնտեսական գործընկերության նոր ձևաչափի մասին, որը կոչվում է «Ամերիկյան գործընկերություն հանուն տնտեսական բարգավաճման»։Նման հայտարարություն տարածել է Սպիտակ տունը հունիսի 8-ին:
Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայի հյուսիսում կարող է սկսվել այս շաբաթ, ենթադրում է Hurriyet հրատարակության թղթակիցը, որը վերադարձել է մարտական գործողությունների ենթադրյալ շրջանից ։«Այն դեպքում, երբ սպասվում է, որ գործողությունն սկսվելու է այս շաբաթ, տարածաշրջանում ակտիվությունն աճել է:
Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովը այսօր Անկարայում «3+3» ձևաչափով համագործակցության նիստից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ տված համատեղ ասուլիսից հետո հայտարարել է, որ հերթական, 2-րդ նիստը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելուն և որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը բանակցությունների միջոցով բխում է ողջ միջազգային հանրության շահերից։
Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն անջատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկման երկու տեսախցիկներ իր միջուկային օբյեկտներից մեկում:
Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումն սպառնացել է Հնդկաստանում ահաբեկչություններ կազմակերպել կառավարող կուսակցության նախկին ներկայացուցչի՝ Մուհամեդ մարգարեի մասին արտահայտություններից հետո։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հունիսի 7-ին հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինայի հետ կնքում է վերջին 30 տարվա ընթացքում Կիեւին զենքի մատակարարման ամենախոշոր գործարքը։
Ճապոնիայի եւ ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի նավերը հունիսի 6-ին անցկացրել են վերջին չորս տարվա ընթացքում առաջին համատեղ զինավարժանքները: Դրանք տեղի են ունեցել Միջերկրական ծովում, ավելի կոնկրետ շրջանը չի ճշտվում, հունիսի 8-ին հաղորդել է Asahi թերթը՝ վկայակոչելով զինվորական հրամանատարությունը։
Լատվիայում հունիսի 9-ից կարգելվի ռուսական այն 80 հեռուստաալիքների հեռարձակումը, որոնք դեռ հասանելի են տեղի հեռուստադիտողներին:
Միավորված ազգերի կազմակերպության օգնությունը Ուկրաինային կազմել է ավելի քան 1,6 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ խաղաղության դարաշրջանն այն կոնցեպտն է, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է մնալ իշխանության:
Բեռնը կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նույնը անի Եվրամիությունը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը որևէ արհեստական ժամկետ չի սահմանում, որից հետո ԿԺԴՀ-ի հետ փոխգործակցությունն անհնարին կդառնա։
Հռոմը, Փարիզը եւ Բեռլինը ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում պնդում են, բայց ոչ այն մասին, որ Ռուսաստանը Ղրիմը վերադարձնի Ուկրաինային: Այդ մասին ասվել է հունիսի 4-ին The American Conservative հանդեսում հրապարակված հոդվածում։
Ռուսաստանը վերացրել է Հայաստանի և Ղրղզստանի հետ տրանսպորտային հաղորդակցության «կորոնավիրուսային» սահմանափակումները:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցում ծավալված շարժման վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց առաջ նախ պետք է հիշել, որ ամեն ընդվզում չէ, որ կարող է ավարտվել իշխանափոխությամբ, օրինակ, 40 օրում. պետք է հիշել, որ ես, օրինակ, այս իշխանության դեմ ընդվզում եմ արդեն 4 տարի, ուստի ժամկետները պետք չէ շեշտադրել, իսկ այս պայքարին մենք աջակցել և աջակցում ենք, որովհետև որևէ բանական մարդ չի կարող անմասն մնալ դրանից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցություններին։