Ադրբեջանը Գեղարքունիքի մարզում հսկայական աշխատանք է տանում. Վարդենիսից նոր տարածքների հանձնումը չի բացառվում. Հակոբ Ավետյան
Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը մտահոգություններ ունի առ այն, որ հնարավոր է՝սահմանագծման անվան տակ, հերթական անգամ, Գեղարքունիքի մարզից տարածքներ հանձնվեն Արդբեջանին, այս անգամ՝ Վարդենիսից։ Ըստ Ավետյանի՝ Ադրբեջանը անցյալ տարվանից շարունակում է ոչ միայն օկուպացրած պահել Գեղարքունիքի մարզից հսկայական տարածքներ, այլ նաև ամրապնդվել է այդ տարածքներում՝ ամենուր իրականացնելով բետոնապատման և ամրաշինական աշխատանքներ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ավետյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի իշխանությունն ի պատասխան ադրբեջանական գործողությունների՝ որևէ քայլ չի ձեռնարկում՝ ադրբեջանցիներին Հայաստանի տարածքներից հեռացնելու համար, ուստի արդյունքում Գեղարքունիքի մարզում կրկնվում է Սյունիքի մարզի պատմությունը։
«Ադրբեջանը Գեղարքունիքի մարզում լուրջ աշխատանք է կատարում. բարձունքներ և մեծ տարածքներ է գրավել, և չի բացառվում, որ Վարդենիս խոշորացված համայնքից ևս տարածքներ հանձնվեն Ադրբեջանին սահմանագծման անվան տակ»,- ասաց Ավետյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում