Բաժիններ՝

Խերսոնի մարզը միջանցք կստանա Ղրիմ ապրանքների ավտոփոխադրումների համար

Խերսոնի մարզի եւ Ղրիմի սահմանին առանձին անցակետ կբացեն ապրանքներով բարձված բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը: «Հատուկ անցում է բացվում «Չապլինկա»- շրջանում. «Կալանչիկ»-ը մնում է ուղեւորատար, եւ եւս մեկ անցում բացվում է ապրանքահոսքի դյուրացման համար»,-ասել է նա:

Նրա խոսքով, ավտոմոբիլային տրանսպորտն առայժմ ապրանքների փոխադրման հիմնական միջոցը կմնա տարածաշրջանի համար. «Երկաթուղային հաղորդակցությունը մենք այժմ կառուցում ենք, փորձում ենք կարգավորել ծովային նավահանգիստների հետ կապված հարցը»: Ղրիմի հյուսիսում տեղակայված են ավտոմոբիլների եւ հետիոտների «Արմյանսկ», «Ջանկոյ» եւ Պերեկոպ» անցակետերը, իսկ ուկրաինական կողմում «Կալանչակ», «Չոնգար» եւ «Չապլինկա» անցակետերն են: Սոցցանցերում գրում են, որ հսկիչ անցակետերում գոյանում են մեծ հերթեր, որտեղ կանգնած են նաեւ մեծաբեռնատարներ: Խերսոնի մարզն այժմ գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս