«Իրադրությունն (Ուկրաինայի) արևելքում շատ ծանր է. Զելենսկի
Ուկրաինայի օրական մարտական կորուստները կազմում են 60 -100 սպանված եւ շուրջ 500 վիրավոր զինվորական: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զեքենսկին մայիսի 31-ին Newsmax հեռուստաալիքի հրապարակած հարցազրույցում։ «Իրադրությունն (Ուկրաինայի) արեւելքում շատ ծանր է:
Մենք օրական մարտում կորցնում ենք 60-ից մինչեւ 100 սպանված զինվոր եւ շուրջ 500 վիրավոր»,- ասել է նա: Ուկրաինայի նախագահի հարցազրույցը, որը խոսել է ուկրաիներեն, եթեր է դուրս եկել անգլերեն թարգմանությամբ: Զելենսկու պնդմամբ՝ ուկրաինացիները երկրի արեւելյան մասում «պահում են պաշտպանության պարագիծը», իսկ Խարկովի մարզում «հակահարձակվում են եւ ճնշում են գործադում»: Նաեւ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան մտադտիր չէ զիջել իր տարածքները, բայց դրանց հետ կապված բարդությունները կարող են քննարկվել: «Մենք պատրաստ չենք զիջելու մեր ինչ-որ տարաքծներ, որովհետեւ դրանք մեր անկախությունն են, մեր ինքնիշխանությունը:
Բայց որոշ տարածքների հետ կան որոշակի բարդություններ, մանրամասնություններ: Այդ բարդությունները կարող են քննարկվել»,- ասել էնա: Զելենսկին հավելել է որ «այդ քննարկումներն անհրաժեշտ են, որպեսզի սկսենք լուծել այդ բարդությունները եւ մարտահրավերները դիվանագիտական ուղիներով, այլապես ոչինչ չի ստացվի»: Ուկրաինայի նախագահի հարցազրույցը, որը խոսել է ուկրաիներեն, եթեր է դուրս եկել անգլերեն թագմանությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: