Բաժիններ՝

Շվեյցարիան արգելել է Դանիային Piranha III զրահամեքենաներ ուղարկել Ուկրաինային

Շվեյցարիայի իշխանությունները չեն թույլատրել Դանիային շվեյցարական արտադրության Piranha III 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է SRF հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Դանիայի իշխանությունները համապատասխան պաշտոնական հարցումն արել են Շվեյցարիայի տնտեսական հարցերի պետական քարտուղարությանը (SECO) եւ մերժում ստացել: SECO-ն հարցումը մերժել է մի քանի օր առաջ»,-նշում է SRF-ը:

Միեւնույն ժամանակ SECO-ն որպես այդ որոշման պատճառ նշել է երկրի չեզոքությունը եւ Շվեյցարիայի օրենսդրությունը:

SRF-ն ընդգծել է, որ Դանիան, գնելով շվեյցարական զրահատեխնիկան, պարտավորվել է այն երրորդ կողմին չհանձնել առանց Շվեյցարիայի թույլտվության:

Ավելի վաղ ապրիլին, Շվեյցարիայի իշխանությունները Գերմանիայի թույլ չեն տվել շվեյցարական արտադրության զինամթերք ուղարկել Ուկրաինային «Գեպարդ» զենիթային ինքնագնաց կայանքների համար, որոնք Բեռլինը մտադրվել էր ուղարկել Կիեւին:

Սակայն, ճշտում է SRF-ը, առայժմ հայտնի չէ, թե արդյոք Շվեյցարիան հետագայում էլ կպահպանի նման դիրքորոշումը. շվեյցարացի քաղաքական գործիչների շրջանում տարբեր տեսակետներ կան այդ հաշվով: Այսպես, Շվեյցարիայի դաշնային խորհրդում եւ Շվեյցարիայի խորհրդարանում առաջարկություններ են հնչել՝ եվրոպական պետություններին թույլատրել որոշակի պայմանների առկայությամբ փոխանցել շվեյցարական սպառազինություն, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս