
ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն թույլ տալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն թույլ տալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ամերիկյան վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
Խոսելով ԱՄՆ-ի նպատակներից մեկի մասին, որոնք դրվել են նախագահ Ջո Բայդենի կողմից, նա հայտարարել է. «Մենք չենք կարող պատերազմի ձգտել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ»: «Նախագահը հստակ արտահայտվել է, որ մենք ուղղակիորեն չենք մասնակցելու այդ հակամարտությանը, մեր զորքերը չենք ուղարկելու կամ հարձակվելու ռուսական ուժերի վրա»,-հավելել է Սպիտակ տան պաշտոնյան, հավելել է ՌԻԱ Նովոստին: