Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ այս հարցը «մեկնաբանության կարիք ունի» ռուսաստանցի զինվորականների կողմից, քանի որ խոսքը մարտական գործողությունների շրջանին անմիջականորեն մոտ գոտու մասին է։
Այցի շրջանակներում տեղի է ունցել նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նեչիրվան Բարզանիի դեմ առ դեմ հանդիպումը, որը հաջորդիվ շարունակվել է ընդլայնված կազմերով։
Աժ նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ իշխանության առաջ քաշած նարատիվները՝ «գերբ», «եկեղեցու պատմություն, ռեսուրս չունենք» և այլն, ժողովրդին հիմարացնելու համար է:
Ըստ հաղորդագրության՝ առաջնահերթություն կշարունակեն մնալ ներդրումներն ամենաարդիական պաշտպանական տեխնոլոգիաներում։
Չնայած շարունակվող ինտենսիվ ռազմական գործողություններին՝ Բրիտանիան հայտնել է, որ կողմերը շատ փոքր առաջխաղացում են գրանցել։
Հուլիսի 17-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը մեկնել էր Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։
Վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ հեղեղաջրերը ողողել են Թաջ Մահալի մերձակայքի այգին, որը գտնվում է Յամունայի ափին։
Հուլիսի 17-ի երեկոյան Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանի մոտ ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու՝ «Մոլոտովի կոկտեյլ» պայթուցիկ խառնուրդով։ Նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։
Արցախի ապաշրջափակման պահանջով Հայաստանում երեկ մեկնարկած ակցիաները շարունակվում են: Այսօր ակցիայի մասնակիցների առաջին կանգառը Ֆրանսիայի դեսպանատան առջև էր:
Նա նշել է, որ այս գործարքից հրաժարվելով՝ Ռուսաստանը վտանգի տակ է դնում 400 միլիոն մարդու, հատկապես Աֆրիկայի և Ասիայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սոմալին, Եթովպիան, Սուդանը, Եմենը։
Միաժամանակ նա խոստովանել է, որ Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման պատճառով դժվար կլինի իրականացնել նման ծրագրեր։
Ռուսական կողմը նաև հաստատել է իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում։
Ադրբեջանը կարողացել է կանխել իր ընտրությունների հետ կապված հետաքննությունը, ինչպես նաև կոծկել իր կողմից մարդու իրավունքների ոտնահարումները
Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է վճռական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին հանցագործների դեմ, որոնք զբաղվում են Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա անօրինական միգրանտների տեղափոխմամբ։
Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալներով` 2023 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստան 2 միլիոն 529 հազար 517 միջազգային այցելություն է կատարվել, ինչը գրեթե 76 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ և 21 տոկոսով պակաս` 2019 թվականի ցուցանիշից։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հուլիսի 17-ին հանդիպել են և քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը։
Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության անարժանապատվության քայլող (տասնյակ թիկնապահների ուղեկցությամբ) մոնումենտ է, որի պատվանդանն այս կամ այն կողմ թեքելով, տարբեր երկրներ՝ Ադրբեջանի գլխավորությամբ, լուծում են իրենց խնդիրները: Եվ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը չի գտել այդ պատվանդանը կազմաքանդելու միջոցները:
Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի նոր գնահատականը։ Fitch-ը վարկանիշը պահել է անփոփոխ՝ BB մակարդակում, իսկ երկրի վարկային վարկանիշի ակնկալիքը նույնպես անփոփոխ է և շարունակում է մնալ «դրական», ըստ aliq.ge-ի՝ հայտնում է BM.GE-ն:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ գերտերությունները սկսում են հարգանքով վերաբերվել այն որոշումներին, որոնք բխում են իրենց շահերից:
Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2023 թվականի հունիսին Վրաստան տրանսֆերտների հոսքերի ծավալը կազմել է 353,2 մլն դոլար (924,5 մլն լարի), ինչը 17,4 տոկոսով (74,2 մլն դոլար) պակաս է 2022 թվականի հունիսի ցուցանիշից։
Պատգամավորը նկատեց՝ համարում է, որ մեր միջազգային գործընկերները և ռազմավարական դաշնակիցը պետք է հստակ տարբերակեն, որ այն, ինչ բանավոր ասել է Նիկոլ Փաշինյանը, չպիտի համարվի ՀՀ դիրքորոշում և ունենա ավելի բարձր կարգավիճակ, քան ստորագրված միջազգային փաստաթուղթը:
Հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն իրեն ամեն ինչում մեղավոր է զգում, բայց երբ փորձում է ձևակերպել սեփական մեղադրական եզրակացությունը՝ փակուղու առաջ է կանգնում:
Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերաբերյալ որոշումը վերջնական է. բանակցություններ այլևս չկան:
Կոսովոն Թուրքիայից գնել է թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբաքանակ։ Այդ մասին, ըստ «Reuters», հայտնել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։
Համաձայնագրին մասնակցությունը դադարեցնելու` Ռուսաստանի որոշումը նա անվանել է «ցինիկ քայլ»։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 ողջ մնացածների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվել է գործարքից, քանի որ սևծովյան պայմանավորվածություններում Ռուսաստանին վերաբերող մասը չի իրականացվել։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ պարտավորությունների չկատարմանը:
Առանց Ռուսաստանի մասնակցության՝ «սևծովյան նախաձեռնությունը» հուլիսի 18-ից դադարեցնում է իր գործողությունը։