ՌԴ-ում միգրանտների ժամանակավոր կացության քվոտան 2025թ. համար գրեթե կրկնակի կրճատվել է

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 2025 թվականին օտարերկրացիների համար ժամանակավոր կացության քվոտան, որը կկազմի 5500 թույլտվություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրենց տնօրինության տակ հայտնված փաստաթղթին։

2024 թվականի համեմատ (10.595 թույլտվություն) քվոտան կրճատվել է գրեթե կրկնակի։ Դիմումներից կախված թույլտվությունները կբաշխվեն Ռուսաստանի Դաշնության մարզերի միջև։

Ինչպես և նախորդ տարիներին, Մոսկվան և Մոսկվայի մարզը կստանան ամենաշատ թույլտվությունները՝ 1000 և 350 համապատասխանաբար (2024 թվականին՝ 1500 և 750)։

Սանկտ Պետերբուրգը կստանա 200 թույլտվություն (2024 թվականին՝ 300), իսկ Թաթարստանն ու Բաշկիրիան, որոնք երկու տարի առաջ ունեին 500-ական թույլտվություն, 2025 թվականին կստանան 100 (2024 թվականին՝ 250-ական)։

Քվոտայի քանակը վերջին հինգ տարիների ընթացքում աստիճանաբար նվազում է. 2023 թվականին տրվել էր 13.500 թույլտվություն, 2022 թվականին՝ մոտ 19.000, իսկ 2021 թվականին՝ ավելի քան 39.000։ Ինչպես նշված է նյութերում, քվոտայի միայն մի փոքր մասն է օգտագործվում. 2024 թվականի 7 ամիսների ընթացքում օգտագործվել է թույլտվությունների միայն 20,4%-ը։

2025 թվականի քվոտան որոշվել է ՌԴ սուբյեկտների առաջարկների հիման վրա, որոնք ձևավորվել են յուրաքանչյուր մարզում միգրացիոն և տնտեսական իրավիճակների վերլուծության արդյունքում:

2025 թվականին նախատեսվում է նաև քվոտային պահուստ սահմանել՝ 1650 թույլտվություն (2024 թվականին՝ 3178)։

Տեսանյութեր

Լրահոս