Բաց կառավարման գործընկերությունը կասեցնում է Վրաստանի անդամակցությունը
Բաց կառավարման գործընկերություն (OGP) բազմաշահառու միջազգային նախաձեռնությունը կասեցրել է Վրաստանի անդամակցությունը, տեղեկությունը հաստատում են կառավարության վարչակազմից: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաստանը OGP-ի անդամ է 2012 թվականից։ OGP-ին անդամակցության սկզբից Վրաստանը առաջատար դեր է ունեցել։ 2018 թվականին կազմակերպության գլոբալ գագաթնաժողովը հյուրընկալվել է Թբիլիսիում։
2019 թվականին անդամ երկրները կրկին ընտրեցին Վրաստանը որպես OGP ղեկավար կոմիտեի անդամ՝ երեք տարի ժամկետով (մինչև 2022 թվականը)։ Վրաստանը OGP-ի անդամ այն փոքրաթիվ երկրների շարքում էր, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը լիովին ներգրավված էին բաց կառավարման գործընթացում:
Մայիսին Վրաստանում՝ քաղաքացիական հատվածի սահմանափակումների և մեդիա միջավայրի վատթարացման ֆոնին, OGP-ն կոչ արեց Վրաստանի կառավարությանը չեղարկել ռուսական օրենքը, հակառակ դեպքում նախազգուշացնելով դադարեցնել երկրի անդամակցությունը։