Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Քուվեյթի բանակը հատարարել է, որ հակաօդային պաշտպանությունը ուժերը չեզոքացնում են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
«Բանակի գլխավոր շտաբը նշում է, որ լսվող ցանկացած պայթյուն հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից թշնամական հարձակումները կասեցնելու արդյունք է»,- ասվում է X-ում Քուվեյթի բանակի գրառման մեջ։
Բանակից հորդորել են բնակիչներին հետևել համապատասխան մարմինների կողմից տրված հրահանգներին։
Ավելի վաղ Քուվեյթի ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ Քուվեյթի զինված ուժերը երկրի օդային տարածքում հայտնաբերել են հակառակորդի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք որսացել և ոչնչացվել են։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր վերջին գործողությունների շրջանակներում թիրախավորել է Քուվեյթի Ալի ալ Սալեմ ավիաբազայում գտնվող «ամերիկյան ռազմական օբյեկտները»։

