
Թուրքիայի հարավ-արևելքում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Մալաթիայի Քալե շրջանում, հոկտեմբերի 16-ին 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության (AFAD) հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10:46-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10,07 կմ խորության վրա։
Այլ տեղեկություններ դեռևս չեն հայտնում: