WP. ԱՄՆ-ը լայնամասշտաբ պատերազմ է ծրագրում Իրանի դեմ՝ Իրաքում ամերիկացի զինվորականի զոհվելուց հետո

Այս մասին գրում է «The Washington Post» պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Պենտագոնն ավելացնում է ռազմական ինքնաթիռների քանակը տարածաշրջանում, սակայն ԱՄՆ գործողությունների ընդլայնումը կբարդանա հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների և հեռահար զինամթերքի սպառվող պաշարների պատճառով։ Այս մասին հրատարակությանը հայտնել է ամերիկացի մի պաշտոնյա, ով ծանոթ է Սպիտակ տան ներքին քննարկումներին։

«Մենք բավարար միջոցներ չունենք նման գործողություններին աջակցելու համար, և չեմ կարծում, որ Սպիտակ տանն այդ մասին գիտեն»,- ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր հուլիսի 18-ին Իրաքում ամերիկացի զինծառայողի զոհվելու մասին՝ խոցված իրանական անօդաչու թռչող սարքի զինամթերքի «վերահսկելի պայթեցման» ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031