Թրամփը հայտարարել է, որ Իրանն ահռելի վնասներ է կրել ամերիկյան հարվածներից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ահռելի վնասներ է կրել ամերիկյան հարվածների հետևանքով։

«Իրանը շատ, իսկապես շատ ծանր հարված է ստացել։ Ռազմական առումով նրանք գրեթե ամեն ինչ կորցրել են․ շատ քիչ բան է մնացել», — երկուշաբթի գիշերը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Միացյալ Նահանգների ղեկավարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն «այս գիշեր դարձյալ հզոր հարված է հասցրել նրանց»։

Ավելի վաղ Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) տեղեկացրել էր, որ ամերիկյան զորքերը սկսել են իրանական թիրախների ուղղությամբ հարվածների հերթական փուլը՝ ընդգծելով, որ սա արդեն իններորդ անընդմեջ գիշերն է։

Գործողությունը մեկնարկել է կիրակի օրը՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 19:00-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031