Բաժիններ՝

ԱԱ-2026. Ֆերան Տորեսը գրավեց Արգենտինայի դարպասը 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի Իսպանիա – Արգենտինա հանդիպման լրացուցիչ ժամանակում Եվրոպայի չեմպիոնները բացեցին հաշիվը։

106-րդ րոպեին Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը գրավեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ), որը փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին։

Գոլային փոխանցումը կատարեց Բիլբաոյի «Աթլետիկի» 24-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը։

Ընթանում է լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսը։

Իսպանիան 20 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 12 հարված՝ դարպասին։ Արգենտինան ոչ մի հարված չի կատարեց դարպասի ուղղությամբ։

Ավելացված երրորդ րոպեին էլ երկրորդ դեղին քարտի համար հեռացվել է Լոնդոնի «Չելսիի» 25-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերանդեսը (տեսանյութ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031