ԱՄՆ-ն արգելել է ռուսական նավերին մոտենալ ամերիկյան նավահանգիստներին
Օրերս Ռուսաստանում ստորագրված հայ-ռուսական 30 կետից բաղկացած հայտարարության մեջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին Ռուսաստանի աջակցության մասին ամրագրումն այն մասին էր, որ Ռուսաստանը շարունակում է լինել այդ գործընթացի միջնորդը։
Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ է սահմանել Կանադայի 61 քաղաքացու նկատմամբ և մտադիր է առաջիկայում ընդլայնել այս ցուցակը: Այս մասին հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Նա նշել է, որ այդպիսով նախարարների կաբինետը կկարողանա օպերատիվ կարգով ապահովել պաշտպանական սեկտորի և իրավապահ համակարգի կարիքները:
«Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև Ապրիլյան պատերազմին: Նա, մասնավորապես, կասկածի տակ է դրել Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Յուրի Խաչատուրովի պնդումը, թե Ադրբեջանն ինքն է 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առընչվող այլ հարցեր:
Ապրիլի 5-ի առավոտյան զանգեց գեներալ Գերասիմովը Մոսկվայից և ասաց՝ գուցե բավակա՞ն է. Յուրի Խաչատուրով
Հանդիպումը տեղի է ունեցել Բայդենի հայտարարության նախօրեին:
Ինչո՞ւ Թուրքիան, եթե Իրանն ունի այն ողջ տնտեսական պոտենցիալը, որը բավարար է մեզ. Վարդան Ոսկանյան։
Էստոնիայի էկոնոմիկայի նախարար Տաավի Աասը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է բալթյան երկրների տարածքով նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծել Սեւ եւ Ազովի ծովերում Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների արգելափակման պատճառով։
Տաջիկստանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկվել է «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Այս մասին հայտարարել է Հայաստանի տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան, տեղեկացնում է news.am-ը:
Ապրիլի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, գրում է minval.az-ը:
Եվրամիությունը (ԵՄ) կշարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայի իրադրության պատճառով եւ ռազմական օգնություն ցույց տալ Կիեւին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքը Տալինում Էստոնացի պաշտոնակից Էվա Մարիա Լիյմետսի հետ հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում: Հեռարձակումը վարել է MTV հեռուստաալիքը։
Ապրիլի 21-ին առնվազն հինգ մարդ է զոհել, եւս 65-ը՝ վիրավորվել Մազարի Շարիֆ քաղաքի, մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, քաղաք, որն Աֆղանստանի Բալխի նահանգի վարչական կենտրոնն է:
Ավստրիան Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողության սկսվելուց հետո հրաժարվել է ռուսաստանյան նավթի գնումից: Այդ մասին հաղորդել է Kurier թերթը՝ վկայակոչելով OMV Group-ի ներկայացուցչին:
Միակողմանի պատժամիջոցները եւ երկակի ստանդարտների քաղաքականությունը անթույլատրելի են: Այդ մասին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է Ասիական տնտեսական համաժողովի համար տեսաուղերձում, որն անցկացվում է չինական Հայնան կղզու Բոաո նահանգում:
«Նիկոլ Փաշինյանը, ով չունի խորը քաղաքական սկզբունքներ, մարդ, ում համար կարևոր է իշխանությունը, ու հանուն այդ իշխանության նա կկատարի այդ պատմական առաքելությունը, ու դրա վրա խաղադրույքներ են անում Մոսկվան ու աշխարհը: Նրան է վստահված երկիրն ազատել միֆերից ու կարծրատիպերից, և իրողություններից ելնելով՝ տհաճ, անցանկալի որոշումներ կայացնել: Սա շատ բարդ է, փորձել է դա անել Լևոն Տեր-Պետրոսյանը, սա երկրորդ փորձն է, տրագիկոմեդիկ է, որ սա պետք է անի Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Դուբնովը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է կրկին ուղեւորվել Կիեւ, սակայն այդ այցը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ ինքը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին: Այդ մասին, հայտնել է Ֆրանսիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Գամրիել Ատալը:
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը եւ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը, որոնք գտնվում են Կիեւում, ներկայումս հանդիպում են անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
ԱԺ «Հայաստան» դաշինքն այսօր խորհրդարանում նախաձեռնել էր հանրային լսումներ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայտարարության նախագծի վերաբերյալ։ Սակայն լսումները չեղարկվել են, քանի որ ըստ «Հայաստան» դաշինքի՝ իշխանությունը հրաժարվել է լսումների համար տրամադրել ԱԺ նիստերի դահլիճը և ապահովել ուղիղ եթեր։
6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նիկարագուայի ափերի մերձակայքում: Ապրիլի 21-ին այդ մասին հաղորդվում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքն ամբողջությամբ ռուսական զորքի վերահսկողության տակ է:
Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) եւ ԱՄՆ-ի՝ մայիսին կայանալիք գագաթնաժողովի գլխավոր խնդիրը կդառնան Ջո Բայդենի վարչակազմի փորձերը ուժեղացնելու ճնշումը Չինաստանի վրա:
Հինգշաբթի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել և հրամայել է չեղարկել գրոհը, գրում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Turk-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառմանը՝ շեշտը դնելով դրան Արևմուտքի արձագանքին:
Ապրիլի 10-12-ը Ֆիլիպիններում մոլեգնած «Ագատոն» («Մեգի») արեւադարձային փոթորկի զոհերի թիվը հասել է 224-ի, ավելի քան 2 միլիոն մարդ տուժել է տարերքից, հետեւում է Ֆիլիպինների տարերքների ռիսկերի նվազման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի հաշվետվությունից։ Ավելի վաղ խորհուրդը հաղորդել էր 175 զոհի մասին:
ՄԱԿ-ը եւ նրա հետ համագործակցող կազմակերպությունները մարդասիրական օգնություն են հասցրել Ուկրաինայում ավելի քան 2,5 միլիոն մարդու համար, ապրիլի 20-ին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
Իսրայելական կործանիչներն ապրիլի 21-ի գիշերը երկրոդ անգամ են հարված հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման ռազմական օբյեկտին ի պատասխան նախորդ գրոհի ժամանակ ինքնաթիռների դեմ զենիթային կրակի, գրոհ, որը հասցվել է Իսրայելի դեմ հրթիռի արձակումից հետո: Այդ մասին հաղորդել է բանակային մամուլի ծառայությունը։
Հնդկաստանը մոտ օրերս Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը դեղորայքի տեսքով: Ապրիլի 20-ին այդ մասին Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռ. Ռավինդրան: