Լեռնային Ղարաբաղը 215 օր է՝ գտնվում է շրջափակման մեջ։
Էրդողանը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այնուամենայնիվ ցանկանում է շարունակել «հացահատիկի միջանցքի» նախաձեռնությունը։
Անցյալ տարվա նոյեմբերին Վրաստանի արդարադատության նախարարը Սաակաշվիլիի ընտանիքին առաջարկել էր երկիր հրավիրել ցանկացած օտարերկրյա բժշկի, եթե նրանք չեն վստահում վրացի մասնագետներին:
Այլ մանրամասնություններ չեն հաղորդվում։
Քիմ Քարդաշյանը և այլք՝ DOLCE & GABBANA-ի ALTA MODA շոուին
Ղրիմի կամուրջը ռուսական զորքերին ռազմական մատակարարումների տրանսպորտային միջանցքներից մեկն է։
ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ լույս հուլիսի 17-ի գիշերը ժամը 03։05-ին Ղրիմի կամրջի վրա հարձակում է իրականացվել ուկրաինական երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի միջոցով։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։
Զոհված ծնողների 14-ամյա աղջիկը ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Այդ որոշումն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցներն՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը։
Արցախի ապաշրջափակման պահանջով Հայաստանում Միացյալ Ազգերի կազմակերպության գրասենյակի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արձանագրեց՝ Հայաստանի այսօրվա վարչակազմը հրաժարվում է զբաղվել Արցախի հիմնահարցով՝ ոչ միայն որպես կոնֆլիկտի կողմ, այլև՝ որպես բանակցային կողմ:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հեղեղներից տուժած շրջանները հայտարարել է աղետի գոտի։
ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասվել է ճանապարհային ծածկույթը։
Ու որքան էլ ուկրաինական ճակատն առաջնային է ռուսների համար, պետք է գիտակցել, որ կան բաներ, որ հետո արդեն ուշ է լինելու, որովհետև գնացքն արդեն շարժվում է։
Այս խնդիրը լուծելու համար նա կոչ է անում վերացնել պատճառները, որոնք ստիպում են ծնողներին վտանգել երեխաների կյանքը:
Բրիտանական Block Energy ընկերությունը, որը Վրաստանի մի քանի լիցենզավորված բլոկների վրա նավթի և գազի որոնում/արդյունահանում է իրականացնում, հայտարարում է արդյունահանման ավելացման մասին։
Հայտարարության մեջ նաև հերթական անգամ ամրագրված է ՌԴ-ի հիմնական նպատակը, այն է Թուրքիայի նկատմամբ ստանձնած իր պարտականությունները՝ արտատարածքային (էքստերիտորեալ) «թուրանական միջանցքների» բացումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներում։
Վրաստանում 2023 թվականի հունիսին մայիս ամսվա համեմատ կենսապահովման նվազագույնն աճել է 80 թեթրիով, հայտնում է ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է զարգացումների «ցանկացած սցենարի»՝ կապված «հացահատիկի գործարքի» հետ։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վստահություն է հայտնել, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցը լուծվել է և քննարկման ենթակա չէ։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 16-ին CBS-ին տված հարցազրույցում։
Ռոբերտ Քենեդի Կրտսերը Թվիթերում ամերիկյան գործող վարչակազմին մեղադրել է Ուկիաինան պատերազմի մեջ ներքաշելու և հարյուր հազարավոր ուկրաինացիների մահվան պատճառ դառնալու մեջ.
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հունիսը եվրոպական երկրներում ռեկորդային ամենաշոգ ամիսն էր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ցունամիի վտանգը չեղյալ է հայտարարվել: Այս մասին ասվում է ԱՄՆ օդերեւութաբանական ծառայության նախազգուշացման համակարգի կայքում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական Տ90 «Պռոռիվ»-ն անվանել աշխարհում լավագույնը։ Նրա խոսքերը մեջբերվել են լրագրող Պավել Զարուբինի թելեգրամյան ալիքում։
Նշելով, որ Ռուսաստանն ինքն Արևմուտքի և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական էքսպանսիոնիզմի զոհն է, Ղալիբաֆը շեշտել է, որ Մոսկվան չպետք է օգնի Արևմուտքին ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը։
Ռուսական «Точка» բանկը հրապարակել է այն 5 երկրների ցանկը, որոնք 2023-ի առաջին կեսին ամենաշատ ապրանքներն են արտահել Ռուսաստանի Դաշնություն։
Ստեղծված իրավիճակում ամենամեղավորը ՀՀ վարչապետն է. Ռուբեն Վարդանյան
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդներն ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում մոտ 3800 կմ-ի վրա տարբեր հանգույցներից (կենտրոններից) պարեկություն են իրականացնում: Այս մասին ասվում է առաքելության թվիթերյան միկրոբլոգում: