«Այ այսպես են հմտորեն մոլորեցնում իրենց արևմտյան ունկնդիրերին… ՀՀ իշխանությունների վարքագծային օժանդակությունն ուղղակի անփոխարինելի է Բաքվի համար. «Կեցցե՛ք»». Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում Ալեն Սիմոնյանի հայտարարության այս հատվածը՝ գրելով. «Այ այսպես են հմտորեն մոլորեցնում իրենց արևմտյան ունկնդիրերին՝ նրանց տարածաշրջանի դինամիկայի մասին խեղաթյուրված կամ նույնիսկ սխալ ընկալումները իրենց իսկ վերադարձնելով արդեն որպես պատումներ (նարատիվներ), թաքցնելով իրական իրավիճակն ու խնդիրները։

Հավանաբար, երբ Ադրբեջանը որոշ ժամանակ անց սահմանափակ, բայց ճշգրիտ հարվածներ իրականացնելու իրավունք իրեն կվերապահի, կամ սահմանափակ ինտերվենցիա կիրականացնի Հայաստանի նկատմամբ՝ բացահայտելով այս մարդկանց երկրի պաշտպանունակությանն ուղղված անադեկվատ վարքագծի հետևանքները, այդ ժամանակ արևմուտքից դուք կլսեք «շոկի մեջ ենք», «անսպասելի էր մեզ համար» արտահայտություններ։

Այդ ժամանակ իմացեք, որ ինստիտուցիոնալ և քաղաքակրթական արևմուտքի անադեկվատ արձագանքը այս մարդկանց և իրենց արբանյակ «փորձագետների» հետևողական մոլորեցման արդյունքն է։

Ադրբեջանը գնում է տարածաշրջանում իր նոր աշխարհաքաղաքական կարգավիճակի ուժային ինքնահաստատմանը, որում ՀՀ իշխանությունների վարքագծային օժանդակությունն ուղղակի անփոխարինելի է Բաքվի համար։ «Կեցցե՛ք»»։

Տեսանյութեր

Լրահոս