Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստին

Վրացական կողմը ներկայացված չի լինի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Հարավային Կովկասի «3+3» հարթակի շրջանակներում կայանալիք բանակցություններում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի գործում նշված ձևաչափով», – ասել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը:Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը:

 «3+3» խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Երկրորդ նիստին ևս Վրաստանը չի մասնակցել։ 

Տեսանյութեր

Լրահոս