ԱՄՆ-ն 1 շաբաթից կորոշի` հանձնե՞լ իր քաղաքացուն Թուրքիային, թե՞ ոչ
Ամերիկյան դատարանը Ստամբուլում մահվան ելքով տեղի ունեցած վթարից հետո ԱՄՆ փախուստի դիմած Թիմուր Ջիհանթիմուրին Թուրքիային հանձնելու որոշումը թողել է կողմերի վերջին գրավոր պաշտպանական միջնորդություններից հետո: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հոկտեմբերի 15-ին 4 ամիս շարունակ կալանքի տակ գտնվող Ջիհանթիմուրը վերջին անգամ մտել է դատական նիստի:
Նրա պաշտպանները «Ջոն Ջոզեփ Մոաքլի» դատարանում կայացած որոշման լսումների ժամանակ ընդգծել են, որ Թուրքիայում պատրաստված փաստաթղթերում ոչ մի մեղադրական պատրաստ չէ և շարունակվող հետաքննության փուլում ԱՄՆ քաղաքացուն Թուրքիային վերադարձնելը հակասում է երկրի սահմանադրությանը:
Դատախազությունն էլ իր հերթին հայտնել է, որ դատական գործի շրջանակներում առկա են անհրաժեշտ ապացույցները և անհրաժեշտ է 17 տարեկան Ջիհանթիմուրին հանձնել Թուրքիային:
Շուրջ 1 ժամ տևած դատական նիստից հետո դատավոր Դոնալ Ջաբելը որոշում է կայացրել պահանջել պաշտպանվող և մեղադրող կողմերից 1 շաբաթվա ընթացքում իրեն ուղարկել դատական գործի շրջանակներում 8 էջից բաղկացած իրենց տեսակետների պաշտպանության վերջնական գրավոր միջնորդությունները: