ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ պատերազմի. Washington Post

ԱՄՆ-ը նախապատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների՝ ուժեղացնելով ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին պնդում է Washington Post թերթը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյան։

Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգները Եվրոպայից Մերձավոր Արևելք է տեղափոխում լրացուցիչ մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև լցավորող ինքնաթիռներ:

Ամերիկյան պաշտոնյան հաստատել է այն տեղեկությունը, որ տարածաշրջանում նկատվում է ավիացիոն զորքերի ուժեղացում, հատկապես ամերիկյան զինվորների զոհվելու մասին հաղորդագրությունների ֆոնին։

Թերթի զրուցակիցը նաև նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունների ընդլայնումը սահմանափակվելու է հակաօդային պաշտպանության և հեռահար զինամթերքի նվազող պաշարներով:

«Մենք բավարար միջոցներ չունենք գործողությունները անվտանգ կերպով շարունակելու համար, և չեմ կարծում, որ Սպիտակ տունը տեղյակ է այդ մասին», – ասել է պաշտոնյան:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ Հորդանանում ամերիկյան բազաներին Իրանի ԶՈւ-ի հարվածներից հետո, զոհվել է ԱՄՆ-ի 3 զինծառայող: Եվս մեկ ամերիկացի զինծառայող զոհվել է Իրաքում՝ իրանական ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031