ԱԹՍ–ների հարձակում Մոսկվայի մարզում. բազմաբնակարան շենքեր և առևտրային օբյեկտներ են վնասվել
Ռուսական ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակված ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է խոցել։ Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Ժամը 20:30-ից մինչև առավոտյան 5-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ ավելի քան 400 թշնամական ԱԹՍ է արձակվել։ 85 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվայի մատույցներում»,– գրել է նա տելեգրամյան ալիքում։
Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովն էլ հայտնել է, որ Պոդոլսկում անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքների մի քանի օբյեկտներ, ինչպես նաև մասնավոր բնակելի տուն Մալոե Տոլբինո գյուղում։
Տարածաշրջանի դատախազությունը տեղեկացրել է, որ գիշերային հարձակման հետևանքով կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է:
«Վնասվել են բազմաբնակարան շենքեր և առևտրային օբյեկտներ», – ասվում է դատախազության հաղորդագրությունում։

