Նիգերիայում առնվազն 94 մարդ է զոհվել բենզատարի պայթյունի հետևանքով
Նիգերիայում առնվազն 94 մարդ է զոհվել բենզատարի պայթյունից։ Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Նիգերիայի ոստիկանությանը։
Զոհվել են վառելիք ձեռք բելու համար հավաքված մարդիկ: Եվս 50 մարդ ծանր վիրավորում է ստացել։
Ըստ ոստիկանության խոսնակի՝ զոհերի թիվը կարող է աճել։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի կենտրոնական Ջիգավայի նահանգում։ Նախնական տվյալներով՝ բենզատարի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, որը վթարի է ենթարկվել և պայթել: