
Հայ և հույն ազգային պատկանելիությունը վիրավորանք՝ Թուրքիայի իշխող կուսակցության խոսույթում

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր Շամիլ Թայարն արձագանքել է Թուրքիայում գործող ընդդիմադիր «Մեծ միություն կուսակցության» (BBP) առաջնորդ Մուստաֆա Դեսթիջիի հայտարարություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա Դեսթիջիի՝ Թուրքիայի ռազմարդյունաբերության ֆոնդի համար 100.000 լիրայից ավել կրեդիտային քարտերից 750 լիրա կրճատելու/տուրք վճարելու մասին որոշմանն ուղղված քննադատությունները որակել է ռասիստական:
«Այս որոշմամբ մեր նախագահն է՞լ է դարձել հայրենիքի դավաճան, թե՞ հույն, հայ, կամ մեկ այլ բան»,-ասել է նա՝ «հայ» և «հույն» ազգությունները վերագրելով որպես վիրավորանք:
Նա նաև նշել է, որ մի շարք մարդկանց քարտերի սահմանաչափերն արդեն իսկ 100.000 լիրայից իջեցվել են, իսկ Դեսթիջին պաշտպանում է կրեդիտայն քարտերի տուրքերը չվճարող «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցությանը» (DEM), Հունաստանին և Հայաստանին: