Ադրբեջանը 3 անգամ փորձել է զենքով լուծել Արցախի հարցը 92-94 թվականների պատերազմի ժամանակ, և բոլորին է հայտնի, թե ինչ եղավ՝ պարտվեց: 2016-ի կարճատև պատերազմում հաջողության չհասավ: Միայն վերջին պատերազմում հասավ հաջողության: Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, փաստորեն, ստացվում է, որ նախկինների գողանալու ժամանակ հաղթում էին, իսկ երբ, ինչպես ինքն է ասում՝ չէին գողանում, պարտվեցի՞ն:
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մայիսի 7-ին առցանց հանդիպել է «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ , «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում:
Արցախի Հանրապետության դատախազությունը նկատի ունենալով, որ Թաղավարդ և Մեծ Թաղեր գյուղերի գերեզմանատները ոչնչացնելու մասին հրապարակումներն առերևույթ տեղեկություն են պարունակում է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով պղծելու վերաբեյալ, սույն թվականի մայիսի 7-ին լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:
«Այս պարագայում իրենք փորձում են Կարմիր Շուկայի խնդիրը միշտ պահել օրակարգում։ Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, քան ևս մեկ ահաբեկչություն։ Մեզ համար ցանկացած հայի կյանք խիստ կարևոր է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բոլորին վերադարձնել, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է կողմ լինենք Ադրբեջանի այդ շանտաժին։ Նման ձևով այսoր Կարմիր Շուկան է, վաղն էլ ասելու են՝ Երևանն է, մյուս օրն այլ տարածք են ուզելու, և այլն։ Կա գրված և չգրված օրենք, մարդասիրական օրենքները պարտավոր են պահել բոլորը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները օրերս Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցին:
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ սոցիալական ապահովության Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի տարածքային բաժինների կողմից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել «Շուշի քաղաքը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»: Այս մասին գրում է minval.az կայքը:
Արցախի համար դժվար է պատկերացնել ավելի մեծ սպառնալիք, քան կարգավիճակի հարցն անորոշության մեջ պահելն է: Սա ուղիղ կապ ունի Արցախի անվտանգության հետ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Ես չգիտեմ, թե ինչքանով է Փաշինյանը տեսնում Արցախի ապագան իր ղեկավարման օրոք, դա կարող է որոշել միայն ժողովուրդը: Իրականությունն այն է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախի և ընդհանուր համահայկական արժանապատվության հետ, չի խոսում այդ տրամաբանության օգտին: Հայությունը, Արցախը ապագա ունեն, բայց ապագան կերտելու համար մեզ պետք են բոլորովին այլ որակի իշխանություններ:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռազմագերիների նկատմամբ իրականացրած եւ իրականացվող անմարդկային վերաբերմունքն ադրբեջանաթուրքական զույգի հանցագործությունների մի փոքր մասն է միայն, եւ հայկական կողմը պետք է բոլոր հնարավոր միջոցներով ու հարթակներում վեր հանի պատերազմի իրական պատկերը, նրա հակահումանիտար երանգները:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկվա հայտարարությունը սառը ցնցուղ էր, և ընդամենը ապրիլի 13-ին արված նախորդ հայտարարության մեջ օգտագործվում էր ռազմագերիներ տերմինը: Միջազգային իրավունքի նորմի տարբեր ասպեկտներ են ազդում ռազմագերիների, կալանավորվածների և դատապարտյալների վրա: Իրավաբանները ավելի ստույգ կպատասխանեն՝ տարբերությունն ինչումն է, բայց եթե անգամ միջազգային փաստաթղթերում նրանք որակվում են՝ ոչ որպես ռազմագերիներ, վերադարձը գնալով բարդանում է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը:
«Եթե մենք նորմալ հասարակություն ենք, միևնույն է, ինչքան ուզում են՝ թող վարչական ռեսուրս կիրառեն, միևնույն է՝ պետք է գնալ ու նրանց չքվեարկել։ Հասարակությունն այս անգամ չպետք է գնա փրկչի հետևից, մարդիկ մտածում են՝ մի թագավոր լինի, գա հարցերը լուծի. ընտրության գնացին փրկիչ գտնելու հույսով, իշխանության բերեցին հիմար, անխելք, անտաղանդ մեկին, որն իր պատկերացումները փաթաթեց ամբողջ ժողովրդին, ու քանի որ օրենքով էլ միանձնյա ամեն ինչ կարող է անել, արեց, հետևաբար՝ պետք է լրջանալ, չփնտրել փրկիչ ու պետությունը կառուցել գլխից՝ Սահմանադրությունից»,- ասաց նա։
Անուշ Անդրյանը, ով չի կարողացել մասնակցել բողոքի ակցիային՝ 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ընտանիքի հետ վերադարձել է Արցախ, ապրում են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում ու սպասում են թե՛ Հադրութի վերադարձին, թե՛ ժամանակավոր բնակարանի ձեռքբերմանը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, դրա ձևաչափի ու բովանդակության շուրջ աշխարհաքաղաքական տարաձայնությունները դիմակայության նոր փուլ են թևակոխում:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Մարդ, որը չունի գաղտնի փաստաթղթերին առնչվելու թույլտվություն, չի հանդիսանում պաշտոնատար անձ, չի կրում որևէ պատասխանատվություն ու հայտնվում է ամենակարևոր, ամենագաղտնի, ամենապատասխանատու վայրում, ամենակարևոր ժամանակահատվածում, ավելին՝ մասնակցում է քննարկումներին և որոշումների կայացման գործընթացին։ Իմ կարծիքով, պատերազմի պարտության գլխավոր պատճառներից մեկը հենց դա է եղել։
Ստեփանակերտի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը, ինչի հետևանքով քաղաքի զտիչ կայան հասնող ջրի ծավալները զգալիորեն նվազել են: Բացի այդ, ջուրը պղտորված է, և այն մաքրելու համար սովորականից ավելի երկար ժամանակ է պահանջվում: Ուստի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները նույնպես կկրճատվեն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ժամանակավոր անջատումներ կլինեն:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանն է։
«Վերջին հայտարարություններից մեկում Ալիևը շատ հետաքրքիր ձևակերպմամբ անդրադարձավ այդ միջանցքին, որ՝ արևելյան և արևմտյան Զանգեզուրներն իրար կապող միջանցք կլինի: Սա ևս շատ հետաքրքիր է, որ դուրս է մնում մեր ուշադրությունից: Սա հայտ է ոչ միայն՝ պատմական իրողությունները խեղաթյուրելու, այլ՝ ապագայում նաև որոշակի հավակնություններ հայտնելու այդ տարածքների նկատմամբ, ոչ միայն միջանցքի նկատմամբ»:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավոր և Սենատի 13 անդամ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամ Իսպանիայի կառավարությանը խնդրել են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 5-ին նամակներ է հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ թրքաբարո վիժվածքը հերթական հոգեկան նոպայի մեջ է ընկել Ազգային Ժողովում: Տո ստի կյանքում Սյունիքի այցի ընթացքում հնչած բոլոր հայհոյանքները իրականություն դառնա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանը Արցախի կեսը տալիս էր Ադրբեջանին:
Ժամը 13։54-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հանգստյան գոտիներից մեկում, տեղացած ինտենսիվ անձրևի պատճառով գետը վարարել և դուրս է եկել հունից՝ անհնարին դարձրել շարժն ու ելումուտը։ Սելավաջրերն ամբողջությամբ լցվել են տարածքում առկա շինությունները՝ ծածկել հանգստի համար նանխատեսված տաղավարները։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օրենք է ստորագրել, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։