Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
«Մեր հասարակության որոշ մասը պատրաստ է և՛ Սյունիքը հանձնել, և՛ Էջմիածինը հանձնել, և պատրաստ է գնալ ու Թուրքիայում քոծություն անել: Նրանք արժանի են նրան, ինչին սատարում են: Եթե պատկերավոր ասած՝ մարդիկ ասում են՝ թող Էրդողանն ու Ալիևն էլ գան, միայն թե նախկինները չգան, եկավ, Ալիևը եկավ ու Արցախի 80 տոկոսում ինքն է արդեն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Չեխական Haló noviny պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին՝ ներկայացնելով շարքային արցախցիների վերաբերմունքն այդ ամենին:
«Քարվաճառի հանձնման, տարածքային ու մարդկային ցավալի կորուստների մասին ենք խոսում, մենք այս պատերազմում կորցրեցինք մեր հայրենիքի մասը՝ կառավարող վերնախավի ապաշնորհության պատճառով, ու հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նրանք շարունակելու պաշտոնավարել, հաջորդը ի՞նչն ենք հանձնելու՝ Սյունի՞քը, Երևա՞նը»,- ասաց Գասպայանը։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրացուցիչ խմբավորում է ժամանել Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար:
«Եթե դուք կարծում եք, որ պատերազմն ավարտվել է, ապա մենք այդպես չենք կարծում, ուղղակի ուժերի վերադասավորում պետք է լինի, և համաձայն միասնական քայլերի՝ այս իրավիճակից պետք է դուրս գանք, ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Ես կապիտուլյացիան չեմ ընդունել, չեմ ընդունում։ Եթե ուզում եք իմանալ՝ ինձ համար պատերազմը շարունակվում է։ 300 տարուց ավելի Արցախի մելիքությունն այս տարածաշրջանի վրա տարբեր կատաստրոֆիկ իրավիճակներում է հայտնվել, բայց մենք միշտ հաղթահարել ենք, այսօր մենք կանք, մեր էպոսը կա, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը, որպեսզի այս իրավիճակից մաքսիմալ կորուստներով դուրս չգանք»։
Մասնավորապես՝ Չարեքտարի համայնքի ղեկավար Կամո Ցականյանը տեղեկացրել է, որ ՀՀ Հրազդան Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում հանգրվանած գրեթե բոլոր չարեքտարցիները հետաքրքրվել և դիմել են կրկին գյուղ վերադառնալու համար:
Մի շարք թե տեղացի, թե ռուս և եվրոպացի վերլուծաբանների խոսքով, ՀՀ դիվանագիտությունը ներկայիս «դեմքով», արձանագրված իրողություններից ու Նիկոլ Փաշինյանի Արցախյան օրակարգի լիակատար ու ջախջախիչ տապալումից հետո որևէ խնդիր լուծելու ունակ չէ, ունակ չէ ազդելու Ղարաբաղյան «անցուդարձի» վրա, և այս իրավիճակում Հայաստանի դիվանագիտությանը մնում է հարմարվել իր շուրջ իրենից անկախ ձևավորվող աշխարհաքաղաքական իրողություններին՝ իր օրակարգը չկարողանալով առաջ մղել նոր ձևավորված մոդելի շրջանակում և ԵԱՀԿ Մինսկի խմբից կառչելու անհաջող փորձեր անելով։
Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա:
Արցախում մարդասիրական առաքելություն իրականացնող Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խումբը ավարտել է առաքված բեռի բեռնաթափումը:
«Ամուսինս եղել է Մատաղիսում, առաջին գծում: Սեպտեմբերի 27-ին գնացել է, ամսի 6-ին վիրավոր բերել են Երևան: Ծնկից ներքև կտրված են ոտքերը: Վարձով ապրում ենք Ջրվեժի Ա թաղամասում, ամսական վարձը 35.000 դրամ է: Պետությունից դեռ ոչ մի օգնություն չենք ստացել, ամուսինս թղթերը ներկայացրել է, ասել են՝ պրոթեզներիդ հարցը լուծվի, նոր կգաս: Այսպես ասած, ձգձգել են: Ճիշտն ասած՝ առաջին կարգ չեն ուզում տալ, հասկացրել են, որ 2-րդ կարգ կտան: Ամուսինս ասել է՝ էլ ինչպե՞ս պետք է լիներ, որ առաջին կարգ տայիք: Մի խոսքով՝ ասել են՝ սպասեք: Հիմա հաճախում է «Մուրացան» հիվանդանոց, վերականգնողական կենտրոն, ասել են, որ պրոթեզավորումն անվճար է լինելու, բայց դրան դեռ շատ կա, վերքերը պետք է լավանան, ցավ չլինի, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտիի կինը՝ Տաթևիկը:
Հայրենիքի համար մղվող անհավասար պայքարում կյանքը չխնայեց նաև Գասպարյանների ընտանիքի խիզախ զավակը՝ 25-ամյա Սամվելը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Սամվել Գասպարյանն Արցախյան 2020 թվականի գոյամարտի առաջին իսկ օրն ընկերների հետ կամավոր մեկնել էր առաջնագիծ:
Սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում և հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կողմից պատմամշակութային արժեք ունեցող բազմաթիվ հայկական հուշակոթողներ են ոչնչացվել, վնասվել կամ պղծվել:
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք այս կառավարությունը կրում է պատասխանատվություն փաստաթղթի համար, ասաց. «Նոր պարոն վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմ և պատերազմից հետո»:
«Փաշինյանին աջակցող քաղաքական թիմի, համակիրների այն հայտարարությունները, որ այս ամենի համար պատասխանատու են նաև նախկինները, բանակը, պահեստազորայինները, սփյուռքը․․․ փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը։
Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։
Արցախի Շահումյանի շրջանի բնակիչները կարողացել են ժամանակին դուրս բերել իրենց ունեցվածքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Երևանում գործող օպերատիվ շտաբի շահումյանցիների աջակցության կենտրոնի աշխատանքների համակարգող, Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Նորայր Աստվածատրյանը: Նրա խոսքով՝ Շահումյանի շրջանի բնակիչներն իրենց գույքն ու անասնագլխաքանակը հիմնականում դուրս են բերել անհատական տրանսպորտային միջոցներով: «Բնակչությանը տարհանելու և ունեցվածքի դուրսբերման գործում ուղղորդել և ըստ հնարավորության անհատական աջակցություն է ցուցաբերել նաև շրջանի վարչակազմը»,-հայտնել է Աստվածատրյանը:
Նիկոլականների թեզերից մեկն այն է, թե բանակը ժառանգել են շատ վատ վիճակում, էսքանն էլ որ 2,5 տարում «հասցրել են անել», դեռ պիտի գոհ լինենք…
Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորված է ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման […]
Իզուր ո՛չ ոգևորվեք, ո՛չ էլ ոտներդ պնդացնելու տեղ արեք, ձեր գործած սխալները` մասնավորապես ձեր ղեկավարի, այնքան մեծ են, որ Վուդրո Վիլսոնն էլ Տիգրան Մեծի ձեռքը բռնած գա այն աշխարհից, միևնույն է դրանք չեն կարող մոռացվել և ամոքվել:
Շուշին առանց դիմադրության հանձնելու մասին խոսակցությունները չեն դադարում։
Քաշաթաղի վարչակազմը երեկ հայտարարություն տարածեց, որը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր շրջկենտրոն Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը. միայն հասկացանք, որ դեռ քննարկում են։
Երեկ Ֆրանսիայի Սենատը ընդունեց կարևոր բանաձև, որով երկրի Կառավարությանը առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը, զուգահեռաբար դատապարտելով թուրք-ադրբեջականակն տանդեմի ագրեսիան Արցախի դեմ։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ իրականացնել Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս-Թալիշ ուղղություններում։
Նոյեմբերի 13-ից մինչ օրս ռուս խաղաղապահները ակտիվ մարդասիրական առաքելություն են իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղում զոհված ու անհայտ կորած մարմինների որոնման համար:
«Այդ մարդը ոչ ծառայել է, ոչ բանակ է տեսել, եթե նայեք նրա նախկին հոդվածները, բառապաշարը, նա իր ողջ կյանքի ընթացքում դեմարշ է արել արցախյան ազատամարտի ընթացքում որևէ դերակատարություն ունեցած մարդկանց հանդեպ: Այդ մարդիկ միգուցե սուրբ չէին, բայց ՀՀ-ում քարը քարին դրած, և ոչ մի մարդ սուրբ չէ: Միայն ոչինչ չարած մարդիկ են, որ կարող են իրենց անբիծ կենսագրությամբ հպարտանալ»:
«Մենք հիմա խաղաղապահների հետ միասին քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի հանենք ցուցանմուշները, որոնք փաթեթավորված և թաքցրած են եղել: Այս պահին միակ տարբերակը խաղաղապահների հետ համագործակցելով՝ դրանք հանելն է, ոչ մի այլ տարբերակ չկա: Մենք դիմել ենք բոլոր հեղինակավոր միջազգային կառույցներին: Դիմել եմ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, և նրանք մեզ օգնել են այլ թանգարանների նմուշների, մշակութային արժեքների տարհանման հարցում: Ուղղակի Շուշին անկանխատեսելի, անսպասելի է եղել: Ընդհանրապես չենք մտածել, որ դեպքերն այսպես կդասավորվեին: Միայն գորգերի ցուցանմուշները, գեղանկարներ և թանկարժեք կահկարասի ենք հանել, այն էլ՝ հրետակոծության տակ»,- ասաց Լուսինե Ղարախանյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանն է։
Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։