«Փակագծեր չբացելով, ասեմ՝ այո, Խրամորթում ստեղծված վիճակը բավականին վտանգավոր է». Հայկ Մամիջանյան

«Ադրբեջանի ղեկավարին հայկական կողմի արձագանքը պիտի լիներ 1,5 տարի առաջ և ամբողջ դիվանագիտական կորպուսը, խորհրդարանական դիվանագիտության լծակներն օգտագործվեին ճշմարտությունը բարձրաձայնելու համար։ Այս իշխանություններն ունակ չեն ոչ միայն մեր երկրի համար կարևորագույն ճշմարտություններն առաջ տանելու, և այստեղ մեկ պարզ օրինակ բերեմ, որ Ղազախստանում ձևավորված իրավիճակը և պաշտոնական կարծիքները շատ լավ առիթ էին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, իսկ ո՞վ ասաց, որ Ղազախստան ահաբեկչական խմբավորումները մուտք չեն գործել Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից»,- ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, թե Հայաստանը պետք է պատասխան տա իր արածների համար և փոխհատուցի Ադրբեջանին։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, պետք է միջազգային տարբեր հարթակներում սկսեին քննարկում, հետաքննություն, թե արդյո՞ք այդ ահաբեկչական խմբերը գուցե Ղազախստան են տեղափոխվել  և Արցախն օգտագործել են որպես պլացդարմ՝ ԼՂՀ կոնֆլիկտը որպես առիթ։

Ինչ վերաբերում է Խրամորթում, Նոր շենում թշնամու իրականացվող սադրանքներին, Հայկ Մամիջանյանը կարճ պատասխան տվեց. «Փակագծեր չբացելով, ասեմ՝ առկա է զգալի վտանգ՝ այնտեղ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Եթե թույլ կտաք, այսօր չասեմ, բայց, որ իրավիճակը շատ մտահոգիչ է, դա փաստ է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս