Սա մեր ամենածանրագույն, ամենասարսափելի հարվածներից մեկն էր, մեր ամբողջ պատմության մեջ, որը երբևէ ստացել ենք։ Արժանի՞ ենք դրանք, կարծում եմ՝ սա նաև մեր սխալների արդյունքն է, որևէ մեկին չպետք է մեղադրենք, որ նման բան եղավ, ոչ մի արտաքին ուժի։ Հիմա ի՞նչ պետք է անենք՝ վերակենդանացնենք Արցախը, հիմա Արցախը գտնվում է «վերակենդանացման բաժանմունքում», պետք է փրկենք։ Նաև՝ արմատական փոփոխություններ անենք մեր աշխարհայացքում, մեր ապրելակերպում, հասարակության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ Մեկս մյուսի հանդեպ լինենք եղբայր, հոգատար, ոչ թե թշնամիներ։
Օրեր առաջ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցին, հայտարարեց. «Ասում ա՝ Շուշին ծախել են, ո՞վ ա ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ տարածքները ազատագրված պե՞տք էին, բայց եթե պետք էր, էդ ինչի՞ էր… Հիմա էլ ինձ ասում են, բան, այ, ինչի գնացին, Լեռնային Ղարաբաղի, Արցախի նախագահի ինագուրացիան ինչի՞ Շուշիում արեցի։ Պատկերացնում եք՝ 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել ա, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք ա, և Լեռնային Ղարաբաղի նախագահը, Արցախի նախագահը իրավունք չունի ընդե միջոցառում անելու։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարգավորվել է՝ առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության:
Մեր ազատագրական պայքարի երախտավորներից մեկի՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերջին երկուսուկես տարիներին գործող իշխանությունների անմարդկային և զազրելի վերաբերմունքը, անբարո միջոցներով հետևողական, նպատակադրված վարկաբեկումը, ցավոք, անհետևանք չեղավ նրա առողջության համար:
«ՌԴ-ն տվել է այն, ինչը մենք կյանքում չէինք երազել». Մովսես Հակոբյան
«ՌԴ-ից «Կրասուխա» չի եկել». Մովսես Հակոբյան
«ԱԱԾ «Ալֆա» ջոկատի պատրաստության մեջ չի մտնում խրամատի մեջ նստել և մարտ վարել». Մովսես Հակոբյան
««Իսկանդերը» կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղ». Մովսես Հակոբյան
Նիկոլ, հարց, ի՞նչ գործ ուներ տիկին Աննան այդ բունկեռում՝ ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ նպատակով և ինչո՞ւ էր արգելվել արցախյան գեներալիտետի՝ պատերազմ հաղթած տղերքի մուտքը հրամանատարական կետ։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:
«Փոխել են 2018թ. գործող պլանը. ի՞նչ են ձեռք բերել՝ ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈւ 23-22 և հետագայում՝ նաև ՕՍԱ-ներ. Հիմա հարցրեք՝ քանիսն է դրանից կրակել. ոչ մեկը»
ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Այս մասին ռուսական TASS-ի փոխանցմամբ, ասել է ԵՄ Արտաքին հարաբերություններ և Անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
Երկրի վարչապետը պատերազմի 3-րդ օրը հրաման է արձակել կանգնեցնել լրահամալրումը և կամավորականներին ուղարկել առաջնագիծ. Մովսես Հակոբյան
Մեր զորահավաքը չի՛ կատարվել, երկրի ղեկավարը կանգնեցրել է համալրումը. Մովսես Հակոբյան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նոյեմբերի 19-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լևիին:
«Հայաստանն ու Ադրբեջանը նոյեմբերի 13-ից սկսած փոխանակվել են ԼՂ-ում ռազմական հակամարտության ընթացքում 385 զոհվածների դիերով»,- այս մասին քիչ առաջ ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը Ղարաբաղի հարցով մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ»,- «Ռիա Նովոստի» ռուսական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն:
Եվրոպական Միությունը 3 մլն եվրո օգնություն կտրամադրի պատերազմի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
Փողոցից հավաքված, բարի կամքով տղաները չէին կարող ունակություն ունենալ հաղթելու. Մովսես Հակոբյան
44 օրերի ընթացքում 100 տոկոս ստի տարածումը ոչ թե օգուտ է բերել, այլ երկիրը քայքայել է. Հակոբյան
«Պետությունը լիարժեք պատերազմը վարում է միմիայն կանոնավոր բանակով, այլ ոչ թե ջոկատներով, կամավորներով: Եթե դու ուզում ես պատերազմը պարտվել, ապա կանոնավոր բանակը վերածիր ջոկատների, ինչը և արեց Նիկոլ Փաշինյանը: Հենց այդտեղից է գալիս նաև իր կամ հանցավոր, կամ մոլագարի մտածելակերպը. Ցանկացած քաղաք պաշտպանում է կանոնավոր բանակը, իսկ այս մարդը ասում է՝ Գագիկ Ծառուկյանը իր ջոկատով չգնաց Շուշին պաշտպանելու, դրա համար Շուշին ընկավ: Նա կարող է ցանկացած գործարարի հասցեին նույնը ասել: Դուք պատերացնո՞ւմ եք այս մարդու ասածի տրամաբանությունը: Դա նույնն է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ը վարում է պատերազմ Իրաքում, մեկ էլ ԱՄՆ նախագահը ասի՝ Բիլ Գեյթսը չգնաց իր ջոկատով, դրա համար արդյունավետ չեղավ սա: Սա մոլագարություն է»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նևադա նահանգի Քլարքի մարզի հանձնակատարների խորհուրդը հռչակագիր է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգային ինքնորոշման և ազատության իրավունքը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի (JKS Armenia) ֆեդերացիայի պատվիրակությանը:
Անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան` ուղիղ. tert.am
Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:
Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:
Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ:
«Աղասին բնավորությամբ շատ զուսպ, բայց նաև շատ խիզախ, չընկճվող, պայքարող, շատ ընտիր մարդու կերպար էր». 168.am-ի հետ զրույցում Արցախում զոհված 19-ամյա Աղասի Արամայիսի Խունոյանին այսպես նկարագրեց նրա հորաքույրը՝ Մանուշ Խունոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն և անվտանգություն հաստատելու համար։
Փարիզի քաղաքային խորհուրդը բանաձևով կոչ է արել Փարիզի քաղաքապետին նամակով դիմել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին, որպեսզի վերջինս կոչ անի Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը։