Արցախում մայիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության չորս նոր դեպքեր։
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունների օրակարգը չէր կարող դուրս մնալ Արցախի հանրության ուշադրությունից, և հենց դրանով պայմանավորված՝ այնտեղ ուշի ուշով հետևում են հայաստանյան գործընթացներին։
«Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա ասաց, որ կարծում է՝ դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց, և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:
Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում մասնակցել է 2020թ. պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկ Արմեն Բաղդասարյանի հիշատակին կանգնեցված խաչքարի օծման արարողությանը։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել Մայիսյան եռատոնի կապակցությամբ:
Անդրադառնալով ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի խոստովանությանը, որ իրենք Շուշին չեն գրավել, քանի որ հայկական կողմին հրաման է եղել, որպեսզի նահանջեն, ինչից հետո իրենք մտել են Շուշի, Արծվիկ Սարգսյանը նկատեց՝ ադրբեջանական կողմը եթե ցանկանար մարտերի միջոցով վերցնել Շուշին՝ չէր կարողանալու, քանի որ մարտերի միջոցով հնարավոր չէր վերցնել։
Ստեփանակերտում Մայիսի 9-ի առթիվ կայացել է Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների, անվանի զորավարների ու Արցախյան պատերազմում նահատակված զինվորների մեծադիր լուսանկարներով ավանդական «Անմահների գնդի երթ»: Երթը մեկնարկեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից:
Հայրենական մեծ պատերազմի և 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ, մայիսի 9-ին հազարավոր արցախցիներ այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել նահատակված հայ զինվորների հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսյան եռատոնի կապակցությամբ:
Արցախում Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմակվորման օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են խաչերթով՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան՝ Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի:
Նիկոլ Փաշինյանը կարողացավ հաղթանակը փոխարինել պարտությամբ, հպարտությունը՝ ստորացմամբ, իսկ այսօր հայտ է ներկայացնում այդ ամենը, մեծ իմաստով՝ Արցախը սեփական իշխանության հետ փոխարինելու համար։
Կային ժամանակներ՝ երկիրը պահողներն իշխանություններից էին վիրավորված, թե գնահատված չեն, մոռացության են մատնել իրենց, իսկ այսօր գործող իշխանությունները նրանց ձեռքներից տարել են այն, ինչի համար պիտի հիշեին իրենց՝ հպարտություն, հաղթանակ, տոն, կյանքի մի հատված, թոռների մոտ հպարտանալու առիթ, տարին մեկ հին մաշված համազգեստով՝ մեդալները կրծքին խփած, աղքատ սեղանի շուրջ ընկերներով հավաքվելու առիթ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ մահացած ադրբեջանցի զինծառայողների թիվը:
Անգամ այսօր հնարավոր է առանց որևէ գնդակի վերադարձնել Հադրութը և Շուշին. Տիգրան Թորոսյան
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում, թե արձանը հեռացնելու են, այնուհետև իրավիճակը հանդարտվում է, որից հետո կրկին այդ խոսակցություններն ակտիվանում են։
«Վերջերս՝ մարտ ամսվա սկզբին, ես մի աշխատանք հրապարակեցի, 50 էջանոց, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, որտեղ ակնհայտորեն երևում է, որ, դժբախտաբար, ամբողջ այս 3 տարվա ընթացքում արտաքին հարաբերություններում ամեն ինչ կառուցված է ստի, կեղծիքի, տգիտության և աճպարարության վրա: Դա միջազգային հետազոտություն է՝ հիմնավորումներով ու փաստերով: Եթե իշխանությունից որևէ մեկն ունի ասելիք, թող գա, ես պատրաստ եմ ցանկացած տաղավարում բանավիճել, ու այդ մարդը 3 րոպեում դուրս կգա տաղավարից»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հողորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախյան բանակցային պրոցեսից քաջատեղյակ Տիգրան Թորոսյանը:
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցում, ի թիվս Ապրիլյան պատերազմին առնչվող տարբեր դիտարկումների՝ անդրադարձել էր նաև հարցին, թե, ի վերջո, ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել։
Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից ժամեր անց տեղի ունեցած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան մի շարք ուշագրավ նյուանսներ բացահայտեց ներկայումս ընթացող բանակցություններից:
Ուկրաինայի հայերի միությունը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կապված Արցախում հայկական ժառանգության դեմ արձանագրված վանդալիզմի գործողությունների հետ:
«Կարևոր է, որ մենք տեսնում ենք՝ կա շահագրգռվածություն, որպեսզի Մինսկի խումբն աշխատի, ինչն ինքնին լավ է»,- եզրափակեց Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Տիգրան Թորոսյանը ներկայացնում է Արցախի բանակցային պրոցեսի՝ Փաշինյանին հանձնված ժառանգությունը
Ստեփանակերտի մոտ ռուսները կանգնեցրել են հայերի մեքենաները, որ ադրբեջանցիների շարասյունն անցնի:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի նյութատեխնիկական մասնագետներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի 30 մոդուլային ճամբարի կառուցումը
Անմահության ճանապարհ. Վարդան Միրզախանյան: