Այսօր մենք հիշում և մեր գլուխները խոնարհում ենք մեր հերոսների՝ Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում, վերջին երեք տասնամյակներում հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ:
Փետրվարի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 203 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 73 դեպք։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ստացիոնար բուժում է ստանում 56 քաղաքացի։
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ուղերձ է հղել Արցախի վերածննդի 34֊ամյա տարեդարձի առթիվ:
Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:
Անդրադառնալով հասարակության բևեռացմանը, նա հետևյալն ասաց. «Այն մարդը, որը համարում է, որ ղարաբաղցիները հայ չեն՝ թուրք են, Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք, Շուշին միշտ էլ եղել է ադրբեջանական, երեխուն սպանել են՝ 20 հազար դոլար տվել են, ասում է՝ կարևորը՝ Նիկոլին գտա, ու ասում է, որ պետք է թուրքերի հետ լավ ապրել: Հիմա սա հա՞յ է: Անիմաստ է նրա հետ որևէ աշխատանք տանել»:
Մեր տարածաշրջանը գտվում է աշխարհաքաղաքական թատերաբեմում և տարբեր գերտերությունների շահերի բախման կիզակետում, մենք պարտավոր ենք ունենալ իրական պատկերացում այս ամենի մասին: «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության սպառնալիք» թեմայով քննարկման ժամանակ, ըստ «Փաստինֆոյի»՝ հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ:
Արցախի Հանրապետության խորհրդարանը փետրվարի 19-ին հյուրընկալել է «Արցախի պաշտպանության մտավորականների խորհուրդ» ՀԿ ներկայացուցիչներին:
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթն անդրադարձել է ՀՀ-ում լրտեսական ցանցի ԱԱԾ բացահայտումներին և այս համատեքստում առանձնացրել 44-օրյա պատերազմի մեկնարկից մոտ 10 օր անց՝ հոկտեմբերի 7-ին, ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանի ազատման փաստը:
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը անդրադարձել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած սպառնալիքներին:
Միացյալ Նահանգները պետք է ավելացնի ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախից տարհանվածներին տրամադրվող աջակցությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ակտիվ աշխատանքային փուլում է, թեպետ երեկ հերթական նիստը չի կայացել՝ հանձնաժողովի նախագահի առողջական խնդիրներով պայմանավորված, սակայն Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ նախատեսված սցենարով առաջ են շարժվելու։
Երեկ երեկոյան հակառակորդը կրկին կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ-ում իրականացվող սոցիալական ծրագրերին, դրանց հասցեականությանը, ընդգծվել է հանրային վերահսկողության կարևորությունը:
1988թ. փետրվարյան օրերին Արցախում (նախկին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) տեղի ունեցած իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այստեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետագա տարեգրությունը։
Քիչ առաջ Ազգային ժողովը ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որի նախագծի մշակման աշխատանքները դեռևս ամիսներ առաջ մեկնարկել էինք կառավարությունում: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը տելեգրամյան իր ալիքում։
Արցախի Ազգային ժողովի այսօրվա՝ փետրվարի 18-ի արտահերթ նիստում, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, ուղիղ եթեր չհեռարձակվեց:
Արցախի Ազգային ժողովում ընդունվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ, որով 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքները Արցախի Հանրապետության անբաժան մասն են կազմում, և դրանց վրա տարածվում է իրավական հատուկ ռեժիմ։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 17-ին Ստեփանակերտի N3 դպրոցում ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցի բացման արարողությանը:
Վերջերս «Ազատության» հետ զրույցում «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը նշել է, որ այսօր մեծ շանսեր կան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հաջողության հասնելու համար, քանի որ «Ղարաբաղի շուրջ բոլոր տարածքների շարքում Ադրբեջանին է վերադարձվել նաև Քարվաճառը», որի ազատագրումը հայկական ուժերի կողմից պատճառ դարձավ, որ Թուրքիան 1993-ին միակողմանի փակի օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվեց է 1995-ին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 18-ին կգումարի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ-ից։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ սովորաբար հանձնաժողովներ ստեղծվում են, որպեսզի քննեն այս կամ այն իրավիճակում եղած բացթողումները, ներկայացնեն օբյեկտիվ պատկերը, և եթե կա հանցագործություն, պետական դավաճանություն՝ վեր հանեն։ Սակայն այս ամենը բնորոշ չէ իշխանության ստեղծած ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու վերաբերյալ։
Մարդկային աճյունների նույնականացման գործընթացի հետագա պարզեցման համար 793 կենսաբանական նմուշ է վերցվել 1990թ. հակամարտության արդյունքում անհայտ կորած 316 անձանց ընտանիքների անդամներից, ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) զեկույցում՝ 2021 թվականին Բաքվի եւ բարդինյան գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունների մասին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծանրակշիռ բանակցային ժառանգությունը զրոյացրած, երկիրը ծանր պատերազմի ու պարտության հասցրած ՀՀ գործող իշխանությունների ստերը, աղավաղումները նախկինում Արցախյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ վարված բանակցային օրակարգի վերաբերյալ գրավում են ոչ միայն ներքին, այլև արտաքին դերակատարների ու նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) բոլոր ժամանակների համանախագահների ուշադրությունը։
Հետապնդումներով և սև ցուցակներով Ադրբեջանը հերթական անգամ նպատակ է դրել ահաբեկել Արցախում ապրող մարդկանց, որոնք տարբեր ատյաններում փորձում են առաջ տանել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։
Մարտակերտի բնակիչները փակել են Ադրբեջանի ռազմական շարասյան ճանապարհը:
Արցախի ավելի քան երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ:
Ադրբեջանը ձայնագրությունը դնելու է, ասի՝ ձեր ղեկավարը կասկածի տակ է դրել Արցախի հայկականությունը. Ռոբերտ Քոչարյան
Արցախի գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, փետրվարի 14-16-ը փաստեր են հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության Թաղավարդ, Կարմիր շուկա, Աղավնո, Խրամորթ և մի շարք այլ համայնքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։