Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ:
Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկում է Ադրբեջանին հանձնել Լաչին (Բերձոր) քաղաքը և ստեղծել նոր միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ինչպես հայտնում է Moscow-Baku կայքը, այս մասին Ալիևն ասել է իր ուղերձում, որում անդրադարձել է Լաչինի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցմանը։
Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաեւ ԱՀ Ազգային ժողովի հետ եւ ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:
«Դավաճան Նիկոլը իր դավաճան թիմով այսօր հանձնեց Բերձորը: Հանձնեց Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի, Թաթուլի, ԵՊՀ 90-ամյակի և 100-ամյակի, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պուրակները, որոնք հիմնվել են ուսանողների կողմից:
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար, ավաղ այն վստահվեց նռնականետը հարվածային ԱԹՍ-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:
Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության:
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում:
ԵՊՀ-ի մեր ընկերների հետ, նախորդ տարի, Գորիս-Բերձոր ճանապարհի հարակից հատվածներում ծառեր էինք տնկում՝ սեփականատիրոջ, ուժեղի, սեփական հողը սրբորեն պահելու և պահպանելու դիրքերից։
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը չի զբաղվում այդ հարցով: 168.am-ի հետ զրույցում ասաց վարչության պետ Նորայր Յոլչյանը՝ անդրադառնալով Արցախում ծառայություն իրականացնող զինվորների համար վրանային զորանոցների, քնապարկերի խնդրի լուծմանը:
ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Հայաստանը ոչնչացնելու Թուրքիայի դիրքորոշումը նորություն չէ: «Հատկապես վերջին մեկ տարում իր ելույթներում Էրդողանն ավելի սուր և անթաքույց հայտնում էր իր հակահայկական դիրքորոշումը, որին լծված էին՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես թուրքական քարոզչությունն արտերկրում, ընդգրկված էին ադրբեջանական տեռորիստական կազմակերպություններ, որոնցից մեկը հենց մեր քթի տակ է՝ […]
Ստեփանակերտի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է վերականգնված 110 կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով:
Պարզվում է, որ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ տխրահռչակ հայտարարությունից հետո Ռուսաստանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել, որը սկսել են հաջողությամբ իրականացնել։ Նախօրեին ռուսական լրատվադաշտում հայտնվեց Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, որ Ռուսաստանը երկաթուղով բեռներ է ուղարկել Ղարաբաղ, որոնք նախատեսված են այնտեղ տեղակայված 2000 հոգանոց խաղաղապահ ուժերի և հումանիտար աշխատանքներ իրականացնող մասնագետների համար։
Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անվերապահորեն ու խստիվ դատապարտում է վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները:
Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ:
Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերազմի ընթացքում նորօրյա հերոս զինածառայողների հերոսությունները:
168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանն ասաց, որ այս պահին պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բերձորում հայ բնակչությունը պետք է մնա և ապրի
Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նալբանդյանը նշել է նաև, որ մինչև կարգավիճակի վերջնական հստակեցումը Լաչինի միջանցքի անվտանգության և օգտագործման հետ կապված բոլոր հարցերի լուծումները պետք է ապահովվեին ու որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից, խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին գործող ստատուս-քվոյի պայմաններում։
Նախատեսված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը պարտադիր իրավաբանական ուժ էր ունենալու։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում:
Արցախի Հանրապետության ոստիկանության հարգելի իմ ծառայակից ընկերներ և վետերաններ. Սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի արդյունքում մենք այսօր ունենք լրջագույն կորուստներ եւ բազմապիսի խնդիրներ ու դժվարություններ:
ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղակայել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» (Hidden Road Initiative) ՀԿ-ի նախաձեռնության մասին, որի նպատակն է աջակցություն տրամադրել Արցախի տեղահանված բնակիչներին:
Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է:
Ավելի քան 60 բժիշկ-մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ, ՌԴ-ից ժամանել են Ստեփանակերտ։
«Արցախ գնացել են հոկտեմբերի 9-ին, ինքը հետախույզ էր, եղել է Ջաբրայիլում: Իրենց ՀՀ դիրքերից իջեցրել, նոր տարել են Արցախ: Սեպտեմբերի 28-ին տղայիս մահվան տարելիցն էր, եկավ Վայք, ու սեպտեմբերի 27-ին, երբ տղաներին տարան, ինքն այդ մի օրը հազիվ լուսացրեց, ամբողջ օրը ուշքն ու միտքը տղաներն էին, ասում էր՝ այս հյուրերը ե՞րբ են գնալու, որ ես գնամ, հասնեմ իմ ընկերներին: Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 11-ին, ոչ մի բան չի ասել, միայն հարցրել է, թե երեխաներն ինչպես են: 30-40 վայրկյան եմ խոսել, կարևորը՝ լսել եմ իր ձայնը, իմացել եմ, որ լավ է…»: