
Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նշելով, որ քննարկվել են Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, միջազգային և տարածաշրջանային ասպարեզներում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու ծրագրերը: