Ադրբեջանցի զինվորականները փորձել են ահաբեկել Արցախի Նորշեն գյուղի բնակիչներին
Ադրբեջանցի զինվորականներն այսօր կրկին հայերեն լեզվով բարձրախոսով պահանջում էին Արցախի Նորշեն գյուղում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված բնակիչներից՝ լքել իրենց տարածքը: Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են նրանք նույնիսկ օդ կրակում՝ դրանով վախեցնելով բնակիչներին։
Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, նրանք սկսել են օդ կրակել և պահանջել դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Խաղաղապահները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ուղղել են հետևակի մարտական մեքենայի թնդանոթը, խաղաղ բնակիչներին կոչ են արել ուշադրություն չդարձնել և շարունակել աշխատանքը՝ խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը։