Պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ Նիկոլ Փաշինյանը սկսի խոսել ՌԴ-Ուկրաինա հակամարտությունից. կհայտնվենք «Էխո Մոսկվի»-ի վիճակում. Կարեն Վրթանեսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:

Բանախոսը նշել է.

  • Ուկրաինան կարող է կորցնել պետականությունը, 20-30 տարուց հետո վերականգնել: Մեզ համար պետականությունը պահպանելը չցեղասպանվելու երաշխիք է: Եթե մենք կորցնենք պետականությունը, ապա 20 տարուց հետո այս տարածքում կարող է հայ չմնալ:
  • Ռուսաստանում չէին կանխատեսում իրենց ռազմական գործողություններին այսպիսի արձագանք՝ Կենտրոնական բանկի դեմ սանկցիաներ, օդը փակել… Իսկ ի՞նչը դրդեց Ռուսաստանին գնալ այսպիսի կոշտ քայլերի: Ուկրաինայի նախագահի հայտարարությունները, և ավելի շատ այն, որ Ուկրաինան պատրաստվում է Ադրբեջանի օրինակով գործողություններ սկսել Դոնբասի, Լուգանսկի դեմ: Կար կուտակված խնդիրների կույտ: …Ճշմարտությունը գետնի վրա է:
  • Ռուսաստանի Գլխավոր շտաբում չկար պլան՝ 3-4 օրում ավարտել պատերազմը և հաղթել Ուկրաինային:
  • Աշխարհում բացահայտ հակառուսական հիստերիա է տիրում:
  • Արցախյան պատերազմը ոչ մեկին հետաքրքիր չէ, նույնիսկ ցեղասպանության մասին չեն հիշելու… Այսօր աշխարհում գործում է արժանի և անարժան զոհերի սկզբունքը:
  • Այն, որ հիմա Հայաստանի իշխանությունները սուս են, երևի ամենաճիշտ բանն է: Պատկերացնո՞ւմ եք, եթե Նիկոլ Փաշինյանը սկսի խոսել, մենք հայտնվելու ենք «Էխո Մոսկվի»-ի վիճակում…
  • Ուկրաինայում կռիվը որքան շուտ ավարտվի՝ այնքան լավ մեզ համար:
  • Հայաստանի համար ամենավտանգավորն անորոշությունն է: Անորոշությունը ռազմաքաղաքական ոլորտում կարող է հանգեցնել երկրաշարժի:
  • Թուրքիայի կոշտ քայլերը Ռուսաստանի դեմ պայմանավորված են այս պատերազմը դադարեցնելու իր միջնորդության՝ Ռուսաստանի մերժմամբ:
  • Այս պատերազմից, գլոբալ առումով, տուժելու է Ռուսաստանը, էլ ավելի կտուժի Ուկրաինան, տուժելու է հաստատ նաև Եվրոպան: Շահելու է ԱՄՆ-ը, գուցե նաև Չինաստանը, որովհետև Ռուսաստանը հայտնվելու է Չինաստանից մեծ կախվածության մեջ:
  • Հայաստանի և Արցախի անվտանգությունը կախված է ռուսական զորքերի ներկայությունից:
  • Եթե Թուրքիան մեր տարածաշրջանում նորից փորձի հրահրել Ադրբեջանին պատերազմի, ապա մեզ համար կարող է խնդիր առաջանալ ռուսական զինված ուժերի ներկայության առումով: 1.5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց բանակը թուլացնելու համար. այս քաոսային վիճակը մեզ համար վտանգավոր է: Մենք պետք է աղոթենք, որ այս պատերազմը շուտ վերջանա՝ հնարավորինս քիչ կորուստներով Ռուսաստանի համար:
  • ՆԱՏՕ-ի համար Ուկրաինան շատ ավելի կարևոր երկիր է, քան Հայաստանը, բայց անգամ Ուկրաինային հրաժարվեց մասնակցությամբ աջակցել:
  • ԱՄՆ-ին պետք է Ռուսաստանը շրջապատել կոնֆլիկտներով և Ռուսաստանի հանդեպ խիստ թշնամաբար տրամադրված երկրներով, և դա արվում է ավելի քան 20 տարի:
  • Ղազախստանում էլ տեղի ունեցած դեպքերի ժամանակ Թուրքիայի ձեռքն էր զգացվում: Թուրքիան Միջին Ասիայում բզբզում է, ինչպես արցախյան 44-օրյա պատերազմից հետո էր դրդում Ուկրաինային պատերազմի:
  • Հայաստանի իշխանությունները կարող էին Ռուսաստանից և Բելառուսից որոշ բիզնես, հատկապես՝ IT ոլորտի ընկերություններ բերել, բայց դա անում են շատ վատ, ֆլեշմոբային, էժանագին գովազդի մակարդակով:
  • Հայաստանում պետական կառավարումը խայտառակ վիճակում է:
  • Մանկամտություն է կարծել, թե Ադրբեջանն ու Թուրքիան չեն օգտվի այս իրավիճակից, և որքան ձգվի պատերազմը, այնքան մեծ է հնարավորությունը, որ օգտվելու են՝ ի վնաս մեզ պահանջներ դնելով:
  • Ուկրաինական պատերազմն արցախյան 44-օրյա պատերազմում պարտության ուղիղ հետևանք է:
  • Դեռևս մեկ տարի առաջ էի գրել, որ Թուրքիան Ուկրաինայում նոր ճաշ է եփում՝ ոգևորված 44-օրյա արցախյան պատերազմի արդյունքներից:
  • Ուկրաինայի պատերազմի արդյունքները կարող են ուղիղ հետևանք ունենալ Արցախում և Հայաստանում զարգացումների վրա:
  • Որքան երկարի այս պատերազմը, այնքան հավանական է մեզ համար շատ վատ սցենարների կիրառումը:
  • Մենք շատ խոցելի վիճակում ենք. արդյո՞ք մտածում ենք, թե ինչ կլինի 10 օրից, 1 ամսից…
  • Դժվար է ասել, թե ինչ պետք է անի Հայաստանը՝ շատ լավ հասկանալով, թե ովքեր են այսօրվա իշխանությունները. մենք չգիտենք, թե ի՞նչ են խոսում, ինչե՞ր են պայմանավորվում…
  • Ընդդիմության թիվ մեկ խնդիրն ասելիքը հստակեցնելն է, դիրքորոշումը Հայաստանում և Հայաստանից դուրս կատարվող գործընթացների վերաբերյալ: Երկրորդ՝ դրա շուրջ հանրությանը համախմբելն է և ցույց տալը, թե ի՞նչ վտանգների առաջ ենք կանգնած և ի՞նչ պետք է անել:
  • Իրավիճակը սրվելու դեպքում այս իշխանություններն անելու են այն նույն կապիկությունները, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս