Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Խրամորթ գյուղի ուղղությամբ. Արցախի ՊԲ
Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ն։
Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:
Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն