Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Փաշինյանի և Ալիևի ելույթներին, Փաշինյանի պատրաստակամությանը՝ Ալիևի պահանջով Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու, նաև՝ թշնամի պետությունների նոր նախապայմաններին և դրանց շարունակական իրագործմանը։
«Ցանկությունը մեկ բան է, դա անելը՝ այլ։ Կրկնում եմ՝ չե՛ն կարողանալու։ Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, ում էլ ձերբակալեն, հաջորդն է գալու»։
Բաքվի սեպտեմբերի 29-ի «դատական» նիստում քննել են Տավուշի հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների և դիվերսանտ-Ազգային հերոսի ոչնչացման փաստերը:
«Ինքս չեմ ցանկանում Գեղամ Նազարյանի մասին որևէ կերպ խոսել, որովհետև ժամանակին ինչ-որ մտերմություն ունեցել ենք, քանի որ մեր ցույցերի ժամանակ նաև երբեմն գալիս էր մեզ մոտ՝ որպես պատգամավոր։ Բայց օրերս տեսա նրա ու Նիկոլ Փաշինյանի ջերմ զրույցը խորհրդարանում՝ նա սկզբում ինչ էր ասում, հիմա ինչ է ասում ու անում։ Այսօր նրա հետ որևէ շփում չկա, ու չեմ էլ ուզում, որ լինի»։
Իշխանությունները ձգձգում են ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին ազատազրկելու գործընթացը։
Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը Նիկոլ Փաշինյանին հեռավար հարց է ուղղում՝ արդյո՞ք իրավասու է խոսել արցախահայերի անունից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Արմեն Մինասյանն է։
Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ցուցմունք են տվել պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ. ոմն Իլհամ Մամեդովն է դատարանում ասել, թե «ճանաչել է» Մնացականյանին որպես այն սպային, որը 2022 թվականի մայիսին «իրեն դաժան խոշտանգումների է ենթարկել»։ Ըստ ադրբեջանցու` Մնացականյանը, իբրև հրամայել է նրան «քայլել ականապատ դաշտերով», իսկ թե ինչպես է ողջ մնացել` չի պարզաբանվում։
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում 64 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ: Նիստին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում։
«Այս կողմն ինչ էլ հայտարարի, մենք Ադրբեջանի հետ խաղաղություն չունենք և չենք էլ ունենալու, որովհետև հակառակ կողմը շարունակում է պահել հայ գերիներ, շարունակում է տարածել հակահայկականություն, հետևապես՝ ՔՊ-ի հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը։
Factor.am-ի հետ հարցազրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե մեր ՀՕՊ համակարգը չի արդիականացվել, նոր էր սկսվել, և 2018 թվականից հետո ՀՕՊ համակարգեր սկսեցին ներկրվել:
«Ինքս Հայաստանից որևէ այլ տեղ գնալու մտադրություն չունեմ, Հայաստանն իմ հայրենիքն է, ծննդավայրս ժամանակավոր կորցրել եմ, չեմ ուզում հիմա էլ հայրենիքիցս հեռու ապրեմ։ Ես և ընտանիքս այստեղ կապրենք այնքան ժամանակ, մինչև վերադառնանք մեր ծննդավայր՝ Արցախ»,- ընդգծեց Վիտյա Ավանեսյանը։
Երեկ Ազգային ժողովում Փաշինյանը «կռուտիտի» նոր հնարք կիրառեց՝ տարանջատելով ՀՀ կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունները «մեծագույնների, միջինների եւ մանրների» եւ այդ կերպ փորձելով հիմնավորել իր իսկ կառավարության գործունեության ֆիասկոն։
Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:
Մենք սահմանն էինք պաշտպանում, պարզվեց թուրքը երկրի ներսում է. պատերազմի մասնակից
Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրների բարդացմանը հակադարձ համեմատական կարգով իշխանությունը պրիմիտիվացնում է պետության համար կենսական հասկացությունները:
Կառավարության որոշում կայացնողները շատ լավ տեղյակ են մեր բոլոր խնդիրներից։ Խնդիրը անտեղյակությունը չէ, այլ կամքի բացակայությունն ու խաբեությունը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանն է։
Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ գրում էին, թե հայ գերիները Բաքվի դատարանին միջնորդել են՝ որպես վկա հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահ գեներալներին, Անջեյ Կասպրչիկին։ Ավելի ուշ այս տեղեկությունները վերահրապարակվել էին նաև հայկական լրատվամիջոցներում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանն է։
Ցորի զորամասի գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։
Մենք ընդամենը երկու տարի առաջ ցեղասպանություն կրեցինք։
Հարցը փակված չէ։ Այն ապրում է միջազգային իրավունքով, դիվանագիտական բանաձևերով և բոլոր նրանց մոտ, ովքեր ցանկանում են իսկական խաղաղությօւն ու արդարություն։ Հետփաշինյանյան Հայաստանում ես կասկած չունեմ, որ վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան՝ միջազգային դերակատարների լիարժեք աջակցությամբ։ Բոլորը հասկանում են․ կայուն խաղաղությունը միայն այն օրը կգա, երբ Արցախի հայերը կարողանան վերադառնալ իրենց տները՝ անվտանգության և արժանապատվության պայմաններում։
Ես կորցրել եմ հորս և տեսողությունս՝ 1990-ականների պատերազմի հետևանքով։ Կորցրել եմ մորս՝ այդ ողբերգությունների պատճառով։ Իմ երկու երեխաների հետ միասին բռնի տեղահանվել եմ հայրենիքիցս և հազիվ խուսափել եմ ադրբեջանական առևանգումից։ Այնուամենայնիվ, ես չեմ ատում ադրբեջանցի ժողովրդին, բայց հանցագործներին ատում եմ։
Չունեմ տեղեկատվություն, որ ՀՀ-ն արտապատվիրակելու է գերիների մասով իր իրավունքն այլ երկրի. Սահակյան
Միջազգային դատական գործընթացները շատ կարևոր են ու անվտանգային երաշխիքներ են պարունակում նախևառաջ Բաքվում պահվող գերիների պաշտպանության տեսանկյունից։ Կլոր սեղանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՄԻԵԴ–ում Միջազգային իրավական հարցերով ՀՀ նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Փաշինյանը չի որոշում․ արցախցիներն իրենց իրավունքները չե՛ն արտապատվիրակել նրան․ Արթուր Խաչատրյան
ԿԽՄԿ-ից բացի, կան այլ գործիքներ ՀՀ գերիների իրավունքները հասցեագրելու համար. Սահակյան
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի չէ, նրանք Բաքվի կողմից պահանջված անձինք են. Սահակյան
ԵԽԽՎ-ում ու ՄԱԿ-ում գերիների թեմային չանդրադառնալը բացթողում էր. Մելիքյան