«Ռոբերտ Քոչարյանի նիկոլական աջակիցների հետ ի՞նչ համագործակցություն կարող է լինել». Աշոտ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ընդդիմադիր չի համարում ՀՀԿ-ի դեմ պայքարողներին:

«Խոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մեծամասնության մասին է: Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի որ աջակիցը մեզ մեղադրում է Նիկոլ բերելու մեջ, կամ այս կամ այն հարցում, այդ աջակիցները եղել են մոլի նիկոլական, շատ ակտիվ են եղել 2018-ին Սերժ Սարգսյանին մերժելուց և Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուց: Օրինակ՝ Անդրանիկ Թևանյանի ֆրակցիայի 60 տոկոսը միշտ պայքարել է Սերժ Սարգսյանի դեմ: Ռոբերտ Քոչարյանի մի շարք աջակիցներ ունենալով այս կամ այն գրասենյակներ, ՀԿ-ներ՝ միշտ պայքարել են Սերժ Սարգսյանի դեմ, իրենց մասով թուլացրել են Սերժ Սարգսյանին և նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, հիմա մեղադրում են Հանրապետականին՝ Նիկոլին իշխանության բերելու, Արցախը մեր պատճառով հանձնելու մեջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ առաջիկայում որևէ տիպի համագործակցություն չե՚՞ն ունենալու Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ, նա պատասխանեց. «Դրանք նիկոլական են, ի՞նչ համագործակցություն կարող է լինել: Ես՝ որպես ՀՀԿ ԵԿ փոխնախագահ, այն երիտասարդներին, որոնց մեջ ներարկում ենք մեր կուսակցության գաղափարախոսությունը, որպեսզի պայքարեն, չենք կարող կոչ անել պայքարել մարդկանց կողքին, ովքեր Արցախն ազատագրած նախագահին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ: Մենք պայքարում ենք Նիկոլ Փաշինյանի և նրան իշխանության բերած ու պահող ուժերի դեմ»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս