Այս իշխանությունը մեր ունեցած բոլոր իշխանություններից ամենաանպատասխանատուն և անհետևողականն է. Նինա Կարապետյանց

«Այն օրը, երբ մեր բոլոր գերիները կվերադառնան, ինչպես Ադրբեջանի բոլոր գերիներն են վերադարձվել, ես կհամարեմ, որ օրվա իշխանությունը կամ մենք՝ որպես պետություն ու հասարակություն, մեր ողջ ֆունկցիան իրականացրել ենք»,- հայ գերիների վերադարձի հարցով իշխանությունների գործողությունների ու անգործության մասին 168am-ի հարցադրումներին անդրադառնալով՝ ասաց իրավապաշպան Նինա Կարապետյանցը։

Ըստ իրավապաշտպանի՝ բաց է թողնվել հումանիտար խնդիրները լուծելու ամենակարևոր ժամանակահատվածը՝ պատերազմին հաջորդած շրջանը, երբ աշխարհն այդքան էլ խառնված չէր։

Իսկ այժմ Նինա Կարապետյանցը շեշտում է՝ իշխանություններն առնվազն չպետք է խանգարեն, չպետք է անեն գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն գերիների իրավունքների, այլև հայկականության ու պետականության դեմ։

Անդրադառնալով դիտարկմանը, թե նրանք ամեն դեպքում նշում են, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում Բաքվում գերիներ չեն լինի, նա արձագանքեց․

«Այս իշխանությունը մեր ունեցած բոլոր իշխանություններից ամենաանպատասխանատուն է, ամենաանհետևողականն է, ամենահակահայկականն է, և որևէ հիմք չկա համարելու, որ այս իշխանության բերած որևէ փաստարկ կաշխատի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930