«Կառավարությունը չի խոսում Արցախ մեր հավաքական վերադարձի մասին». արցախցի

Այսօր Ազատության հրապարակում Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և ՀՀԿ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խորհրդի անդամներին հարց ուղղեց, թե ինչպե՞ս են պատկերացնում ՀՀԿ-ի ներգրավվածությունն իրենց նախաձեռնած գործընթացում։

Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նախ շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, այնուհետև հավելեց.

«Շատ կարևոր է, որ քարոզչամեքենան այս փուլում փորձում է տարանջատել Արցախի խնդիրը հայության խնդրից, մինչդեռ սա միայն արցախցիների խնդիրը չէ, այլ բոլորի խնդիրն է, վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք լուծել։

Ցավոք, այն, ինչ ներկայացրել ենք Կառավարությանը, նրանք պատրաստակամ են եղել քննարկելու միայն սոցիալական խնդիրները։ Շատ կարևոր է խոսել արցախցիների հավաքական վերադարձի մասին, անթույլատրելի է չխոսել գերիների մասին»,- ընդգծեց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930