Այսօր Մոսկվայում կայացած «Հաղթած երկրներ. Երկրորդ համաշխարհայինի դասերն ու խաղաղության պատասխանատվությունը» միջազգային ֆորումի մասնակիցները վճռականորեն դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում Հայրենական մեծ պատերազմում հերոսացած հայերի հուշարձանների նկատմամբ։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյաննու քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն են։
Ես կարող եմ զուսպ ապրել, բայց իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, որ ուզում է ամեն օր նոր մի բան հագնել։ Մեր ամբողջ ողբերգությունը բոլոր բնագավառներում դարձել է ստամոքս, շոր ու կոշիկ, ինքնաթիռի տոմս։ Բա մենք ո՞նց ենք մտածում, որ մեզ պետք է հարգեն, սրտները ցավի մեր տարածքային, մարդկային կորուստների համար։ Մեր որկրամոլ վիճա՞կը պետք է հարգեն։
Այսօր իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում Փաշինյանը ներկայացրեց կուսակցության հռչակագիրը՝ ՔՊ-ն հռչակում է Հայաստանի 4–րդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։
«Խաղաղության խաչմերուկի» հարցը խոր ուսումնասիրությունների կարիք ունի։
Իսկ Արցախի հայաթափման 2-րդ տարելիցի օրը ՀՀ ԱԱԾ տնօրենը մեկնել է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: Ի դեպ, երեկ ադրբեջանական տելեգրամյան օգտատերերն առաջարկում էին Անդրանիկ Սիմոնյանին տանել «ռազմավարի պուրակ»:
ԼՂ հայերի էթնիկ զտումն ու Ադրբեջանում հայ գերիների առկայությունը նեոնացիզմի վառ օրինակ է. Էդուարդ Շարմազանով
Մոսկվայում տեղի ունեցող Համաշխարհային հանրային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է:
«Մենք նախընտրական պայքարի մեջ մտանք ստանդարտ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով, բայց նախընտրական քարոզարշավի ընթացքում լսեցինք ժողովրդի խոսնակներին՝ գերդաստանների մայրերին, հենց նրանց շնորհիվ հաղթեցինք 2021 թվականի ընտրություններում»:
«Նիկոլ Փաշինյանի վեջը չէ՝ ում նստեցնի: ՔՊ-ի պատգամավորները կարո՞ղ է իր համար ավելի բարդ պրոբլեմ են, քան, ասենք, Սամվել Կարապետյանին կամ Սրբազաններին կալանավորելը, Աշոտյանին 2.5 տարի բանտում պահելը: Նա կհայտարարի, որ ՔՊ պատգամավորները կոռուպցիոներներ են, կամ, ասենք՝ 5 հոգով տեռորիստական ակտ էին որոշել իրականացնել, կտանի կնստացնի, մյուսներին էլ կասեն՝ էս էիք ուզո՞ւմ: Մենք առաջարկում ենք իմպիչմենտի փաթեթ, որը ժողովրդին հնարավորություն կտա գալ և միանալ այս պրոցեսին»:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության ու նրա խաղաղ բնակչության վրա, 9-ամսյա բլոկադայի մեջ գտնվող արցախահայերն ուժասպառ էին։ Դիրքերում կանգնած հայ զինվորները պայքարում էին ադրբեջանական ներխուժման դեմ, փորձում փրկել Արցախի մի մասն ու թիկունքում գտնվող խաղաղ բնակչությանը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են երկու տարի առաջ այս օրերին տեղի ունեցած՝ Արցախ վրա վերջին հարձակմանը, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, ինչպես նաև՝ Հայաստանում գրաքննություն հաստատելու՝ Փաշինյանի անսանձ ձգտումներին, Արարատ լեռան և հայոց եկեղեցու դեմ նրա պայքարի նոր դրսևորումներին։
«Հարավային Կովկասում շուտով տեղի են ունենալու գերտերությունների ուժերի վերաբաշխումներ. այդ ընթացքում է, որ Ադրբեջանը դառնալու է գործիք՝ Իրանն ու Ռուսաստանը խոցելու համար։ Այդ երկիրը որպես գործիք՝ օգտագործելու են Իսրայելը և Բրիտանիան»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը գործադրեց լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի դեմ։ Տասը ամիս շրջափակման մեջ գտնված Արցախի ժողովուրդը դարձավ էթնիկ զտման և բռնի տեղահանումների զոհ։ Սա հանցագործություն է մարդկության դեմ, որի իրականացումը հնարավոր դարձավ ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, այլև Հայաստանի իշխանությունների անգործության ու միջազգային հանրության լռության պայմաններում։
Եթե հաշվի ենք առնում սեպտեմբերյան մարտերի օրերին՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունը, ապա երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 19-20-ը, Արցախում Ադրբեջանը «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ ավարտին հասցրեց պատերազմական գործողությունների հաջորդ փուլը: Նա նշել էր, որ 2020թ. նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարել է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ.
Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո հայկական վերահսկողությամբ մնացած Արցախի հատվածը հնարավոր էր պահել՝ հայկական վերահսկողությամբ։
Երկու տարի է՝ Արցախի Հանրապետությունն ամբողջովին գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց ամբողջովին բլոկադայի ենթարկված Արցախի վրա, որի հետևանքով Արցախն ամբողջովին օկուպացվեց, իսկ բնակիչները ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ բռնի տեղահանվեցին։
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնը կրկին մարդաշատ էր՝ լրանում է Արցախի հանձնման երկրորդ տարին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիայի արդյունքում զոհված տղաների մի մասն այսօր հանգչում է «Եռաբլուր»-ում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին ընդդեմ Արցախի Հանրապետության։
#ՀԻՄԱ. ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԵՌԱԲԼՈՒՐ. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՄԱՆ 2-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐՆ Է. #ՈՒՂԻՂ
Արցախցիների իրավունքների հարցը մինչև Արցախ վերադարձ արդիական հարց է. Արտակ Մկրտչյան
Տկլոր, սոված-ծարավ դուրս եկանք. 98 տարեկան սկեսուրս ասում է՝ ինձ տարե՛ք Նիկոլի կողքը. արցախցի
Արցախահայությունը միայնակ մնաց, Հայաստանի ղեկավարությունը մատը մատին չտվեց. Աշոտ Դանիելյան
Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրավունքների ճանաչման և վերականգնման համար, հանուն արժանապատիվ կյանքի և գոյության։
«Ագրեսիայի հետևանքով մենք հայրենազրկվել և բռնի տեղահանվել ենք․ մեծ մասը բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում, որը համարում ենք մեր հայրենիքը, հայրենիքի հիմնական մասը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով 168․am-ի հարցադրումներին՝ նշեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Համապատասխան փոփոխություն է մտցվել «Տոն եւ հիշատակի օրերի մասին» ԱՀ օրենքում
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը թեմակալ առաջնորդի հետ Եռաբլուրում է
Այս գործողության հետևանքով շուրջ 2 տասնյակ հայեր ադրբեջանական գերությունում են և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են տարվում:
#ՀԻՄԱ. ԵՌԱԲԼՈՒՐԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՍՏԻ 2-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐԸ. #ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։