
Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները. Հասանով

Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները. այս մասին ադրեբաջանական APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովը։
«Մահացած հայուհու մարմինը պահվում է ապահով վայրում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Եթե Հայաստանը չընդունի նրա դիակը, ապա այդ հարցը կորոշեն համապատասխան պետական մարմինները»,- ասել է նա։
Նշենք, որ Ստեփանակերտում մահացած, 1954թ. ծնված Վերա Աղասյանի դին անհայտ պատճառներով դեռեւս չի հաջողվում տեղափոխել ՀՀ։