Գետինը մտնեք. արցախցիներին ասում են` так и быть, վրանը հանեք, փողը մի ամիս էլ կտանք. Զոհրաբյան

Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստից առաջ հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև արցախցիների նկատմամբ իշխանության գեներացրած ատելության խոսքի գերդոզավորման մասին։

«Այս մարդիկ երջանկանում են, որ արցախցիները լքում են Հայաստանը։ Հիմա էլ գործարք են առաջարկում՝ առանց ամոթի, մարդկանց, ովքեր իրենց տունուտեղից զրկվել են հենց Փաշինյանի ու նրա իշխանության մեղքով։ Մարդկանց ասում են` так и быть, վրանը հանեք, էդ 40+10 աջակցության գումարը մի ամիս էլ կտանք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինս նշեց նաև, որ հանրության շրջանում մեծ ատելություն կա գործող իշխանության նկատմամբ, սակայն դա պետք է  ճիշտ ուղղությամբ նպատակին հասնի։

«Եթե ոմանց թվում է` 2018թ. մարդիկ ինքնաբուխ էին անում ամեն ինչ, սխալվում են։ Ամեն մի գործողություն, յուրաքանչյուր դագաղ ու ծաղկեպսակ մտածված էր մանրակրկիտ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930