Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճն ու զոհերի թվի մեծացումն ավելացնում են անկայունությունը:
Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունները միայն կբարդացնեն (հակամարտության) խաղաղ կարգավորման հնարավորությունը:
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը օգոստոսի 4-ին, այցելել է մի քանի մարտական դիրք և այնտեղ հանդիպել կամավորական ջոկատներին: Տրամադրությունը սահմանին թե՛ զինծառայողների, թե՛ կամավորների մոտ ավելի քան մարտական է:
Իմ մանդատից ելնելով, ես շարունակելու եմ սերտորեն բանակցել կողմերի հետ, այդ թվում բարձր մակարդակով, նպատակ ունենալով օգնել նրանց թուլացնել լարվածությունը: Ես և իմ թիմը կշարունակենք մեր դիտարկման աշխատանքները, որոնք կազմակերպվում են կողմերի հետ համագործակցությամբ:
ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն` այսօր հակառակորդի դիպուկահար կրացից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսերսերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որի ընթացքում ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի Հանրապետության տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:
ՌԴ-ի դեմ պատժամիջոցային քաղաքականության առաջնորդ ԱՄՆ-ը հաւաքագրում է այլ պետություններ, որոնց կարգին իհարկե ԵՄ-ի երկրները եւ դրանցից առաջինը Ֆրանսիան։ Իրար դեմ սառից դեպի գաղջ պատերազմի անցած երկրները միասնաբար ստանձնել են միջնորդություն` խաղաղորեն կարգավորելու նախապատերազմական մի իրավիճակ։
ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ ջանքեր չի գործադրում, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կողմերն ընդունեն կարգավորման քաղաքական սկզբունքներով փաստաթուղթ:
Թեև օգոստոսի 3-ին և այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում եղել է լարված, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը: Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է Արցախի և Գերմանիայի օրենսդիրների միջև համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին և 3-ին Բեռլինում, ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:
Ադրբեջանի ԱԳՆ-ը ճակատային գծում տիրող իրավիճակի մասին առաջին անգամ հայտնել է միջադեպից միայն երեք օր անց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցության մի խումբ անդամների:
Վրաստանի իշխանությունները մտահոգ են մեր եղբայրական երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կհասնեն հրադադարի:
Եկել է բանակցությունները սկսելու ժամանակը, որոնք կարող են հանգեցնել խաղաղության համաձայնագրին:
Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է տվյալ փաստը:
Հակառակորդը նույն հակառակորդն է: Ընդամենը սպառազինության որոշակի տեսակներ են փոխվել, որոշակի արդիական սպառազինություն ունեն, և ինչպես նախորդ պատերազմում, այս անգամ, այս փոքրիկ մի քանի դրվագներով, իրենք նաև մեզ որոշակի աջակցություն են ցուցաբերում՝ սպառազինելով մեզ հատուկ սպառազինությամբ:
Աֆհամը հակամարտող կողմերին զսպվածության կոչ է արել:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանում նկատելի խուճապային տրամադրություններ սերմանելը և ալիևյան վարչակարգի կողմից խստագույն վերհսկողության տակ գտնվող թվացյալ կուռ և կենտրոնացված քարոզչական ողջ համակարգը լրջորեն խաթարելը կամ կաթվածահար անելը բարեբախտաբար անհնարինի ոլորտից չէ:
Նրանք գտնվում են առաջնագծում, և իրենց փորձով եւ խորհուրդներով օգտակար կլինեն մեր դիրքապահներին:
Ս.թ. հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Նշված 40 զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը վերաբերում է հենց ադրբեջանական կողմին, ինչը արդյունք է հանդիսացել վերջինիս ռազմական ղեկավարության արկածախնդիր, անհաշվենկատ ու չհիմնավորված մարտավարության:
Զաքիր Հասանովը պատրաստվում էր հայրենիք վերադառնալ որպես հաղթահերոս:
Հակառակորդին հաջողվել է մեծ ուժերի ներգրավմամբ և տարբեր զինատեսակների կիրառման արդյունքում միջդիրքային չեզոք գոտուց հանել իր ասկյարի դիակը:
Մենք շատ անհանգստացած ենք զինված դեպքերով, որոնք շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին վերջին օրերին զոհերի պատճառ են դարձել:
Առաջին հարյուրյակն գլխավորությամբ Քաշաթաղի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, արդեն մեկնել է:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանի ԶՈւ նման գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և կրկին կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ով վաղը դառնալու է 53 տարեկան: