Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է Vesti.Az պորտալը, Ռուսաստանի Սոցիալական արդարության կուսակցության ղեկավար, ռուսական մասոնական օթյակի ղեկավար, ռուսական օթյակի մեծ մագիստրոս Անդրեյ Բոգդանովն այս տարվա հուլիսին այցելել է Լեռնային Ղարաբաղ:
Հոկտեմբերի 1-12-ը հանրապետությունում ճանապարհատրանսպորտային 5 պատահար է գրանցվել, որի հետեւանքով մի քանի հոգի մարմնական վնասվածներ են ստացել։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ստեփանակերտում սկսել է ուռուցքաբանական կենտրոնի կառուցման աշխատանքները: Մասնագիտացված կենտրոնի կառուցումը հովանավորում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը` ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Ինչպես ժողովուրդն է ասում` «Հաչան շունը կծան չի լինում…»: Բայց մենք սպասում ենք, պատերազմ չենք ուզում, բայց սպասում ենք… Այդ ժամանակ էլ կտեսնենք, թե ով ով է, ով ինչի է ընդունակ…
Ադրբեջանի նկատմամբ, օրինակ, պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Ադրբեջանական չինովնիկներին, մասնավորապես Նախագահ Ալիևին, պաշտպանության նախարար Հասանովին, ովքեր կոչ են անում խփել Ստեփանակերտից թռչող ինքնաթիռը, համապատասխան ձևով պետք է թույլ չտրվի թռնել եվրոպական այս կամ այն պետություն:
Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից:
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն այսօր աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության ենթակայության տակ գտնվող «Ջրամատակարարում և ջրահեռացում» ՓԲԸ անձնակազմին:
Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից ու ցուցաբերել քաղաքական կամք փոխզիջման հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Թոմաս դը Վաալը հիշեցնում է, որ վերջին տարիներին Իլհամ Ալիևն Ադրբեջանը դարձրել է Եվրոպայի ամենաբռնատիրական երկիրը` մեծացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունն ու անվանելով հայերին «ֆաշիստներ» ու «ահաբեկիչներ», իսկ սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սրեց իր սեփական քաղաքական հռետորաբանությունը`թողնելով հասարակական անորոշության իր նախկին դիրքերը և Ղարաբաղը կատեգորիկ կերպով Հայաստանի անքակտելի մաս հռչակելով:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
ԼՂՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն` կից հանդիսության սրահով:
ԵԱՀԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի վերաբերյալ տեղի կունենա այս աշնանը:
Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Բերքի տոնին մասնակցելու են նաեւ գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող 20 կազմակերպություններ, որոնք կցուցադրեն գյուղատնտեսական հումքի վերամշակումից ստացված սեփական արտադրանքը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքւմ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 000 կրակոց:
ԼՂ անկախության ճանաչումը կարող է բերել վտանգավոր ռազմական պատասխանի Ադրբեջանի կողմից, Trend-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
168.am-ի հարցին պատասխանում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով՝ 7 հոգի:
Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03.05-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:
Հոկտեմբերի 12-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի կունենա «Վոքս Վիվա» դանիական երգչախմբի համերգը:
Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից , հնարավոր չեղավ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հոկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ավանդական այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին՝ ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանի ուղեկցությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և մեկ այլ կոնգրեսական Էլիոթ Էնգելի առաջարկին՝ միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը։
«Դժբախտությունն այն է, որ մարդիկ չեն հավատում մեր պաշտպանության նախարարության տեղեկություններին: Դա կապված է այն բանի հետ, որ շատ դեպքերում նեգատիվ իրավիճակները թաքցվում են կամ դրանց հետ կապված սուտ տեղեկություն է հաղորդվում: Արդյունքում պաշտպանության նախարարության նկատմամբ հավատը, վստահությունը կորել են»:
Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց: