Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է:
Մենք հուսով ենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա, և կողմերը կցուցաբերեն քաղաքական կամք:
Նա միաժամանակ գտնում է, որ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի արած հայտարարությունները հիմք ընդունել պետք չէ, քանի որ սահմանին հակառակորդի գործողությունները բոլորովին այլ բան են փաստում. «Հիմք ընդունել Ալիևի ասածնե՞րը… ուղղակի Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կողմերն արտահայտվել են խաղաղ կարգավորմամբ հարցը լուծելու: ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Արցախն ունի իր դիրքորոշումը, միայն թե դրանք արցախյան կողմը պատրաստ է ներկայացնելու բանակցային սեղանի շուրջ»,- գտնում է Արցախի վարչապետը:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
Խորհրդակցություն՝ նվիրված ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի՝ հանդիպելու առաջապահ դիրքերում ծառայություն անցկացնող զինվորների և սպայական անձնակազմի հետ:
Ճանաչողական այցով Արցախում են գտնվում Հարավային Կորեայից միջազգային երիտասարդական խաղաղության խմբի ներկայացուցիչները: Ղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանում քաղաքական գործընթացներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերը տարբեր հանդիպումների միջոցով ուզում են պարզել, թե իրենց գրասենյակը ինչ դերակատարություն կարող է ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացում:
Այդ մասին Դավութօղլուն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, ուր տեղադրել է նաև իր այցի լուսանկարը:
«Հետևելով հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպերին, այս հանդիպումը դրական քայլ է երկխոսության վերսկսման առումով»:
«Մենք կարևորում ենք այս հանդիպումը, քանի որ զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը երբեք այդքան կոպտորեն չէր խախտել հրադադարի ռեժիմը, որքան դա արեց վերջին շրջանում»,- ասել է խոսնակը։
«Հանդիպումը օգտակար էր, նախագահները վերահաստատեցին իրենց հավատարմությունը համանախագահ երկների նախագահների մակարդակով ներկայացված սկզբունքներին, որոնց էությունը խնդրի լուծման որոնում է բացառապես խաղաղ ճանապարհով` հարգելով տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է Լավրովը:
Առաջնագծում ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանին տիրող իրադրությամբ և ծանոթացել մարտական հերթապահություն տանող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին:
Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերի վրա, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը:
ԼՂՀ և ՀՀ գործադիր իշխանությունների ղեկավարների գլխավորած պաշտոնական պատվիրակությունները գիշերել են դիրքերում և եղել մի քանի հենակետերում:
Օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 6500 կրակոց:
Պահանջում ենք, որպեսզի հակամարտության կողմերը եւ միջնորդները գտնեն բանակցությունների իրավական եւ գործնական նոր շրջանակ, որը կկարողանա կանխել բռնությունները:
«Դա նոր խմբաքանակ չէ, այլ նախկին պատվերների մասնաբաժին, որը նոր է ուղարկվում: Նոր խմբաքանակ բառը այստեղ խաբուսիկ է, քանի որ խոսքը վերաբերում է հին գնումների: Իրենց տեղեկատվական պատերազմ վարողներն օգտագորում են այդ հանգամանքը և փորձում լրացուցիչ ազդեցություն գործել»,- ասաց Հովհաննիսյանը:
«Բոլոր կողմերը մտահոգություն են հայտնում լարվածության աճի, այն միջադեպերի հետ կապված, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին եւ հանգեցրել բազմաթիվ մարդկային զոհերի: Իրավիճակն, իսկապես, անկայուն է»,-նշել է նա` ավելացնելով, որ հենց դրա համար էլ հիմա ջանքեր են գործադրվում, որպեսզի հակամարտությունը չդադարի սառեցված լինել:
Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Տող գյուղում տեղակայված «հավատք և ժառանգություն» խորագիրը կրող ճամբար, որը կազմակերպվել է «Երկիր և մշակույթ» ու «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունների կողմից՝ վարչապետի հովանու ներքո:
Մեր այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարևոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, և եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:
Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Կ.Պետրոսյանի դին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ, Ս. Սաղոյանը պատասխանեց. «Աշխատում ենք այդ ուղղությամբ «Կարմիր Խաչի» հետ: Տեսնենք՝ ինչպես կլինի»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի եւ կառավարության մի խումբ անդամներ:
Այս մասին Մամեդովը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Պետրոսյանին ներկայացնելով որպես դիվերսանտ /նրան բռնել և զինվորականներին էր հանձնել թուրք գյուղացին, որից Կարենը թեյ և ծխախոտ էր խնդրել/՝Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առանձնասենյակում՝ ծնկաչոք վիճակում նվաստացրին, իսկ այնուհետևսպանեցին…Եվ դա արվեց Ադրբեջանի ազգային հերոս հորջորջված «գեներալ» Ռովշան Ակպերովի հրամանով ու անմիջական մասնակցությամբ…
Ցնցված ենք Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։ Երիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է և՛ իր էությամբ, և՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը:
Շատ կցանկանայի հուսալ, որ այդ հանդիպումը ուղղակիորեն կապված լինի լարվածության թուլացման հետ: Ես վստահ եմ, որ աշխատանք կտարվի հենց այս ուղղությամբ: Այլ կարծիք նույնիսկ չեմ էլ կարողանա ունենալ, Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է դրանում: