Հանդիպման ընթացքում Յ. Ջավադյանը վարչապետին է ներկայացրել Սարսանգի ջրամբարի ջրի ոռոգման նպատակով օգտագործման նախագիծ, որով նախատեսվում է ոռոգովի դարձնել Մարտակերտի շրջանի մինչև 18 հազ. Հեկտար հողատարածք:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական մի շարք հարցեր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել որոշ ծրագրերի մանրամասների վերաբերյալ:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Սույն թվականի օգոստոսի 28-ին ԼՂՀ ԿԱ ոստիկանություն էր այցելել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:
Բանաձեւը գալիս է փաստելու այն պարզ իրողությունը, որ այսօր քաղաքակիրթ հասարակությունը բարձր է գնահատում պետականաշինության գործընթացում Արցախի ունեցած ձեռքբերումները եւ ավելի ու ավելի է հանգում այն համոզման, որ ԼՂՀ-ն եւ նրա ժողովուրդն արժանի են դառնալ միջազգային հանրության լիարժեք անդամ:
Թուրքիան հայկական ու կիպրական հարցերի շուրջ «երբեք չի փոխի» իր հիմնարար սկզբունքները:
Ռուսաստանին անհրաժեշտ է արշավ դեպի հարավ, որպեսզի կանխի հարավից դեպի հյուսիս արշավը:
Հասարակությունն անընդհատ լարման վիճակում է գտնվում՝ տպավորություն ունենալով, թե Արցախը շնչում է հակամարտությամբ, թե պատերազմը մազից է կախված: Այնինչ Արցախում լարումը սովորաբար անհամեմատելիորեն ավելի ցածր է լինում, քան, օրինակ, Երևանում: Պարզ հետևություն՝ լարման հիմնական աղբյուրը տեղեկատվական դաշտն է, ոչ թե բուն սահմանը:
ՊԲ առաջապահ զորամասերը պատասխան գործողությունների դիմել են միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
AJR 32 բանաձևը Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի կողմից ընդունվել էր այս տարվա մայիսին:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն մեկնաբանել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն անցկացրել է սոցիոլոգիական հարցում եւ հետազոտություն` պարզելու ռուս հասարակության վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնելով մարտական հերթապահություն` իրավիճակը պահել են վերահսկողության տակ:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ համակարգված աշխատանքի, Արցախի պաշտպանության բանակի եւ համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգություներն արդյունավետորեն կասեցվել են` նրան պատճառելով մեծ կորուստներ:
Յուրաքանչյուր չորրորդ ռուսաստանցին (24%) կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է: Հարցվածների կեսից ավելին` 56%-ը, հնարավոր է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։
Պեղումների արդյունքում հաջողվեց միանշանակ ցույց տալ, որ Գրիգորիսի դամբարանը նույնպես ունեցել է արեւելյան մուտք, որը ենթադրվում էր, բայց փաստագրված չէր, շքեղ մուտքով, 2մ լայնության ու 2,5 մ երկարության սալահատակով, որը քրիստոնեական այլ կառույցներում բացակայում է:
Սոչիում Սերժ Սարգսյանը մի հետաքրքիր պատասխան տվեց. դիմելով Ադրբեջանի նախագահին՝ ասաց՝ իսկ ՄԱԿ-ի որոշումներից ո՞ր կետն եք պահել եւ պահպանել, մենք ենք, որ անընդհատ մեր խոստումները պահում եւ պահպանում ենք: Ինչ մնում է Մադրիդյան սկզբունքներին, ինձ որ ասում էին՝ ինչ կարծիք ունեք, ես ասում էի` բացասական կարծիք ունեմ այդ սկզբունքների վերաբերյալ եւ այդ կարծիքին էլ միշտ մնալու եմ:
Անդրադառնալով տոնական ծրագրին՝ նա հայտնեց. «Նախատեսվում են տարաբնույթ մարզա-մշակութային միջոցառումեր, այդ թվում՝ դպրոցականների միջև մինի ֆուտբոլի, փոխանցումավազաքի մրցումներ, մշակութային օջախներում՝ համերգներ, կերպարվեստի գործերի ցուցահանդեսներ, իսկ բուհերում, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին։
Այս տարի փաստվել են շուրջ 3700 գտածո, որոնք դասակարգվում են եռաչափ պատկերի մեջ, կկատարվեն բազմաչափ ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների համար որոշակի քանակության գտածոներ դուրս են բերվելու երկրից, որոնք իհարկե նորից վերադարձվելու են:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին՝ Մովսես Հակոբյանը պատասխանել է. «Մեր երկրի նախագահը բավական կոշտ դիրքորոշում է հայտնել, իհարկե, շատ վատ է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: Անկախ նրանից, թե զենքը որտեղից է գնում Ադրբեջանը, դա կիրառվելու է հակառակորդի դեմ, և դա շատ վատ է մեզ համար»:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 270 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:
Արցախում տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 61 157 մարդ։ Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլյա Պետրոսյանը:
Որպեսզի ներքաղաքային ավտոբուսների կողմից ուղևորափոխադրումներն իրականացվեն պատշաճ որակով, քաղաքապետն անխուսափելի համարեց ճանապարհների և փողոցների բարեկարգման ծրագրի իրագործման անհրաժեշտությունը` շեշտելով, որ «փողոցները մշտապես պիտի լինեն նորոգ ու երթևեկելի, իսկ բնակչությունը` օրեցօր բարելավվող սպասարկումից իրոք զգա, թե ինչով է պայմանավորված փողադրումների սակագնի փոփոխությունը»:
Դիվերսիայի ժամանակ դիրքի զինվորներից ոչ-ոք խուճապի չի մատնվել եւ շրջանաձեւ պաշտպանության շնորհիվ կարողացել են ետ մղել հակառակորդին:
Բարձրաստիճան պաշտոնյաների նման ցուցադրական այցելությունները բարձրացնո՞ւմ են սահմանամերձ գյուղերի բնակիչների մարտական ոգին, սոցիալական կայքերում զինվորական հագուստով նրանց լուսանկարներն արիության նո՞ր դոզա են գյուղացիների կամ զինվորների համար:
«Օրական 7-8 ժամ կտրում են լույսը: Անասունը մորթում ենք, միսը դնում սառանարան, լույսը անջատում են , միսը փչանում –հոտումա, մեր աշխատանքը ջուրը թափվում,,- զայրացած պատմում է Հակարիի առաջին բնակիչ Ջեմմա Երիցյանը: Մեր հարցից հետո, թե որն է պատճառը հոսանքազրկման, տիկին Ջեմման ավելի է վրդովվում. ,»Զանգում ենք, ասում են մեզնից չի, ու հեռախոսը անջատում,»:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ շրջվարչակազմերի ղեկավարների, գյուղնախարարի և «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գլխավոր տնօրենի մասնակցությամբ քննարկվել են կառավարության որոշման նախագծեր և գյուղատնտեսության խնդիրներին առնչվող հարցեր: