«Արդյոք տեղի՞ն է ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններ իրականացնել այս իրավիճակում»
Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունները կարող են քաղաքական և տնտեսական դաշտի ապահովության առումով բավականին լուրջ ազդակներ հաղորդել ԼՂՀ-ի զարգացմանը և անվտանգության ապահովման առումով: Լրագրողների հետ հանդիպման նման համոզմու նք է արտահայտել ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Այս փոփոխությունները կամրապնդեն ժողովրդի անվտանգության և տնտեսական աճի բոլոր հնարավորությունները: Այս առումով այդ քայլերը համարում ենք նպատակահարմար: ՀՀ-ն նույնպես իր աջակցությունը պետք ունենա այդ ճանապարհին` որպես ԼՂՀ ժաղովրդի անվտանգության երաշխավոր»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ԼՂՀ անվտանգության խնդիրը տարիներ շարունակ չի փարատվում, ընդհակառակը` ամրապնդվում է:
«Արդյոք տեղի՞ն է փոփոխություններ իրականացնել այս իրավիճակում, երբ գիտենք, որ վտանգը սպառնում է ամեն օր և ամենուր: Այդ ժամանակ ինչ-որ կտրուկ փոփոխությունները, ես տեղին չեմ գտնում: Մնացածը Արցախի ժողովրդի որոշելիքն է»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը:
Նրա խոսքով`Արցախում և՛ ընտրությունները, և՛ հանրաքվեներն իրականացվում են ավելի քան ժողովրդավարական: Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ ԼՂՀ քաղաքացիները հստակ ընկալում և բարձր են գնահատում իրենց ձայնը: